ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի սանձարձակ պահվածքն ամեն ինչ «ներելու» հետևանք է

Օրերս Ադրբեջանում բավականին ակտիվ սկսել է քննարկվել, թե ինչպիսին պետք է լինի երկրի՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հետագա փուլը: Տարբեր, այդ թվում և հենց նախագահի մակարդակով նշվում է, որ այդ հարաբերություններն այսուհետ պետք է հիմնված լինեն հավասարության և ազգային շահերը հարգելու վրա` նշելով, որ Ադրբեջանին «երկրորդ կարգի ձևաչափ» պետք չէ: Ավելին, հենց երկրի նախագահ Իլհամ Ալիևը նշում է, որ սա է պատճառը, որ Ադրբեջանը ԵՄ-ի հետ չստորագրեց Ասոցացման համաձայնագիր: Իսկ ո՞վ էր Ադրբեջանին նման բան առաջարկել: Մի՞թե սա ամենաբարձր մակարդակով հնչող հերթական ստերից չէ: Այստեղից այլ հարց է ծագում. արդյո՞ք Ադրբեջանի նման համարձակ ու մեղադրողական հռետորաբանությունը բավական երկար ժամանակ «արտոնյալ» վիճակում գտնվելու և շատ բաների «ներվելու» հետևանք չէ:

Ադրբեջանի նմանատիպ կեցվածքն ու դիրքորոշման կոշտացումը հատկապես  սկսեց ավելի ակնհայտ դառնալ Արևմուտք-ՌԴ հարաբերությունների սրացման ֆոնին, երբ Ադրբեջանին սկսեցին դիտարկել որպես Էներգետիկ ռեսուրսների այլընտրանքային աղբյուր և ուղի: Արդյունքում Ադրբեջանին ներվեց գրեթե ամեն ինչ, այդ թվում երկրի ներսում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ՝ ի դեմս բռնաճնշումների: Ադրբեջանի սանձարձակ պահվածքի տրամաբանական հանգրվանին, սակայն, ականատես եղանք Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, երբ վերջինս չեզոք փաստաթղթի տակ ստորագրեց վերապահումներով: Սրա համար դժվար թե կար որևէ օբյեկտիվ պատճառ, քանզի ինչպես Վիլնյուսյան գագաթաժողովի եզրափակիչ ակտում, այստեղ նույնպես Ղարաբաղին առնչվող կետում ընտրված էր հնարավորինս չեզոք ձևակերպում: Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը պարզապես  շարժվում է «երես առած երեխայի» նման, ում «չարաճճիությունները» երբեք չեն պատժվել: Ավելին, այդ արարքները ոչ միայն չեն անտեսվել, այլև ընկալվել են որպես բնական երևույթ:

Սա, անկասկած, կոնֆլիկտի համատեքստում բավականին լուրջ մարտահրավեր է հայկական կողմերի համար, քանի որ Ադրբեջանին ամեն ինչ ներելու հետևանքները մենք զգում ենք հենց մեր մաշկի վրա, այդ թվում՝ սահմաններին զոհերի թվի աճով:  

 Այս առումով Հայաստանն անհրաժեշտություն ունի ձեռնարկելու մի շարք քայլեր, որոնք առնվազն կնվազեցնեն Ադրբեջանի կոշտացած կեցվածքից բխող մարտահրավերներն ու վտանգները: Հստակ, համակարգված և մանրամասն ներկայացնելով ԱլԳ-ում տիրող իրավիճակը, որտեղ Ադբեջանը որևէ առաջընթաց չի գրանցել` վերջինիս խրախուսող ուժերին հասցնել այն գիտակցման, որ իրենք ևս կիսում են պատասխանատվությունը սահմաններում զոհերի համար: Իսկ այս պատասխանատվության ընկալման բացակայությունն էլ իր հերթին այլ մարտահրավերներ է առաջ քաշում Հայաստանի համար՝ հարցականի տակ դնելով ԱլԳ արդյունավետությունը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: