ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոտակա տարիներին ԵՄ ներսում բավական հետաքրքիր գործընթացների ենք ականատես լինելու

Հունաստանի ճգնաժամը չի կարելի համարել ավարտված, քանի որ ևս մեկ քվեարկություն է սպասվում հունական խորհրդարանում, և անգամ եթե քվեարկության արդյունքները կրկին դրական լինեն, և վերջնականորեն ընդունվի վարկատուների կողմից առաջադրված պահանջափաթեթը, միևնույն է նոր սրացումներ ու նոր մարտահրավերներ չեն կարող չառաջանալ: Գործընթացը կարող է բավական երկար տևել, եթե չասենք, որ այն կարող է ազդեցություն թողնել Եվրոպական միության այլ երկրների վրա ևս, այսինքն ցանկացած պարագայում պետք չէ բացառել «դոմինոյի էֆֆեկտը»:

Հետաքրքիր է, որ թե՛ վերլուծաբանները, թե՛ լրագրողները և թե՛ բուն որոշում ընդունողները հաճախ մի կողմ էին դնում այն հանգամանքը, որ սա միայն և առաջին հերթին Հունաստանի խնդիրը չէ, այլ էությամբ համաեվրոպական խնդիր է, որովհետև Եվրոպական միությունն այս գործընթացների համատեքստում անկյունաքարային դժվարությունների հանդիպեց, և թե դրանցից որ բանաձևի ներքո այն դուրս կգա, դեռ հարցական է  մնում: Այսինքն դուրս կգա ավելի ուժեղացած ու հզորացա՞ծ, թե՞ անգամ առերես չերևացող, բայց խորքային բավական մեծ ու նոր վտանգներով և մարտահրավերներով, էլ չասած՝ գործընթացում ակտիվ մասնակցություն ունեցող երկրների ղեկավարների շրջանում միմյանց հանդեպ ինչ-ինչ հիասթափություններով:

Գործընթացը ցույց տվեց, որ ԵՄ ներսում անգամ այդ «կոնսենսուս» կոչեցյալը պահպանելն ու դրանով շարժվելը դառնում է է՛լ ավելի բարդ: Հետևաբար արդեն շատերն են խոսում այն մասին, որ էական բարեփոխումների և տեխնիկական գործելաոճից ավելի բովանդակայինի անցում կատարելու կարիք կա։ Հակառակ պարագայում, երկրների մոտեցումների տարբերությունը կարող է շատ հարցեր առաջացնել, ինչու ոչ՝ շատ հին հարցեր, որոնք այս տասնամյակների ընթացքում ինչ-որ կերպ հետ են քաշվել, երկրորդ պլան են մղվել և կարող են նորից ի հայտ գալ:

Սա է իրավիճակը, և սա շատ պարզ գիտակցում են թե՛ ԵՄ ղեկավարները, թե՛ գիտական ու ակադեմիական շրջանակները: Բայց մի բան է գիտակցել, մեկ այլ բան է գործել այդ ուղղությամբ։ Եվ ես կարծում եմ, որ մոտակա տարիների ընթացքում մենք ականատես ենք լինելու ԵՄ ներսում բավական հետաքրքրիր գործընթացների և հուսով եմ՝ նաև բարեփոխումների:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    13.12.2024
       
    14.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: