ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինական ճգնաժամի կարգավորումը դեռևս տեսանելի չէ

Ուկրաինայում իրավիճակի կարգավորման Կոնտակտային խմբի և նրա ենթախմբերի բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 21-ին, Մինսկում: Նախատեսվում է, որ բանակցություններին կմասնակցի նաև ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը, հայտնում է РИА Новости Украина-ն: Այս հանդիպումը տեղի կունենա ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի ակտիվացման ֆոնին: Այսպես, հուլիսի 17-ին վերջին երեք ամսվա ընթացքում առաջին ագամ տեղի ունեցան բանակցություններ «նորմանդական քառյակի» ղեկավարների միջև:

Միջազգային հանրության ջանքերի ակտիվացումը պայմանավորված է հիմնականում երկու գործոններով՝ բանակցություններում իրական առաջընթացի բացակայությամբ և Կիևի ու Դոնբասի կողմից Մինսկի պայմանավորվածությունների տարբեր մեկնաբանություններով:

Վերադառնալով Մինսկի համաձայնություններին՝ կարել է ասել, որ հրադադարի հաստատման, ծանր տեխնիկան հետ քաշելու, ԵԱՀԿ դիտորդական առաքելության իրականացումն ապահովելու, միջազգային մեխանիզմների համապատասխան մարդասիրական օգնությունն անարգել կարիքավոր շրջաններ ուղղարկելու վերաբերյալ կետեր ընդհանուր առմամբ, չհաշված որոշ վերապահումները, կարելի է համարել իրականացված:

Չնայած Մինսկի համաձայնագրերով նախատեսված Դոնեցկում և Լուգանսկում ուկրաինական օրենսդրության համաձայն տեղական ընտրություններ անցկացման նպատակով Կիևի և Դոբասի միջև անմիջական երկոսություն հաստատման, Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու, Ուկրաինայի հարավի հետ սոցիալ-տնտեսական կապերի ամբողջությամբ վերականգնելու, ռազմագերիներին փոխանակելու և մի շարք այլ կետերի իրականացման ուղղությամբ կողմերը քայլեր ձեռնարկում են, սակայն համարել, որ դրանք իրականացված են, դեռևս վաղաժամ է: Այսպես, Դոնեցկի և Լուգանսկի միջև անմիջական երկխոսություն դեռևս հաստատված չէ, իսկ ինչ վերաբերում է տեղական ընտրությունների անցկացմանը, ապա հունիսին Դոնեցկը և Լուգանսկը «Մինսկի համաձայնագրերը փրկելու» նպատակով միակողմանիորեն հայտարարեցին հուկտեմբերի 18-ին տեղական ընտրություններ անցկացնելու մասին: Սակայն այս որոշում քննադատության արժանացավ ինչպես Կիևի, այնպես էլ Արևմուտքի կողմից: Կիևում հայտարարեցին, որ ընտրություններն այս շրջանում տեղի կունենան Ուկրաինայի ողջ տարածքում տեղական ընտրությունների անցկացման հետ միաժամանակ՝ հոկտեմբերի 25-ին: Խոսելով Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու մասին՝ նշենք, որ հունիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը, ինչպես և ակնկալվում էր, նախատեսում էր Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացում: Սակայն այդ նախագիծով չէր նախատեսվում Կիևի և Դոնբասի միջև հարաբերությունների կարգավիճակը, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց Դոնեցկում և Լուգանսկում:

Դոնբասի հետ հարաբերություններ հաստատելու համար Կիևը որպես նախապայման առաջ է քաշում Կիևի կողմից Ռուսաստանի հետ արտաքին սահմանի նկատմամբ լիարժեք վերահսկողության հաստատումը: Ի դեպ, Մինսկի համաձայնագրերի  այս կարևոր կետի իրականացման ուղղությամբ դեռևս որևէ քայլ չի իրականացվել: Իսկ առանց այս կետի իրականացման ֆորմալ կերպով անհնար է խոսել Մինսկի համաձայնագրերի ամբողջ ծավալով իրականացման համար:

Ելնելով մինչ այժմ Մինսկի համաձայնագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերից՝ կարելի է ասել, որ ուկրաինական ճգնաժամի հաղթահարումը դեռևս երկար ժամանակ և ջանքեր կպահանջի ինչպես հակամարտության կողմերից, այնպես էլ միջազգային հանրությունից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: