ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան. լրագրողներին պարգևատրել են մեդալներով և քրեական հոդվածներով

Ադրբեջանում հուլիսի 21-ին նշում էին ադրբեջանական ազգային հրատարակչության 140-ամյակը, ինչի կապակցությամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Մամուլի խորհրդի կառավարման անդամներին, հայտնում է APA գործակալությունը:  

Այս կապացությամբ իր շնորհավորական խոսքում Ալիևն ընդգծել է, որ, չնայած ադրբեջանական հրատարակչությունը 140-ամյա պատմություն ունի, սակայն այն ամբողջապես «ազատ և անկախ» դարձել է միայն վերջին 20 տարիների ընթացքում:

Ընդգծելով լրատվամիջոցների զարգացման ուղղությամբ կատարվող բարեփոխումների կարևորությունը՝ Ալիևը վստահեցրել է, որ իշխանությունները շարունակելու են այս հարցում առաջնորդվել «ժողովրդավարական» սկզբունքներով: «Իրականում ազատ մամուլի առկայությունը թեթևացնում է նաև իմ աշխատանքը, քանի որ իմ օգնականները հաճախ կա՛մ ուշացնում են, կա՛մ թաքցնում տեղեկությունները: Սակայն ես հետևում եմ ԶԼՄ-ներին»,-ասել է Ալիևը՝  կոչ անելով լրագրողների գրել կոռուպցիայի և մարդու իրավունքների մասին:

Մամուլի խորհրդի նախագահ Աֆլատուն Ամաշովն իր հերթին շնորհակալություն է հայտնել երկրի նախագահին մամուլի զարգացմանը նպաստելու համար, ինչի մասին «վկայում» է նաև տոնի կապացությամբ մի շարք լրագրողներին մեդալներով, շքանշաններով և պատվոգրերով պարգևատելու փաստը:

Իհարկե հերքել, թե ադրբեջանական իշխանություններն, ավելի ճիշտ երկրի նախագահն, ուշիուշով հետևում է ԶԼՄ-ներին և ամեն կերպ փորձում է վերհանել կաշառակերության և մարդու իրավունքների խախտման դեպքերը, հնարավոր չէ: Սակայն գործնականում ակնհայտ է դառնում, որ դա արվում է ոչ թե երկիրը ժողովրդավարական դարձնելու, այլ իշխող ավտորիտար վարչակարգի գաղափարները չկիսող քաղաքացիների բացահայտելու համար: Հեղինակավոր միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության գնահատականով` այժմ Ադրբեջանում 80 քաղբանտարկյալ կա, իսկ կազմակերպության մամուլի ազատության վերջին վարկանիշային աղյուսակի համաձայն` Ադրբեջանը ճանաչվել է ոչ ազատ երկիր:

Հատկանշական է, որ Ալիևի կողմից «մամուլի ազատության» գովաբանման միջոցառումներից մի քանի օր առաջ Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի ներկայացրած բողոքը և ուժի մեջ է թողել նրան 7.5 տարով ազատազրկելու մասին որոշումը։ Նա դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, հարկերի վճարումից խուսափելու, յուրացումների, կաշառակերության ու լիազորությունների չարաշահման մեջ։

Ընդհարապես, ծանոթանալով բանտարկված ադրբեջանցի լրագրողներին և իրավաշտպանների ներկայացրած մեղադրանքներին, տպավորություն է ստեղծվում, որ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելը, հարկերի վճարումից խուսափելը, յուրացումների, կաշառակերություն ու լիազորությունների չարաշահումը և պետական դավաճանությունն այս ոլորտի այն մասնագետների շրջանում, ովքեր հետևել են երկրի նախագահի կոչին և բարձրաձայնել են կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին, բավականին նորաձև է կամ էլ ադրբեջանական իշխանություններն իրականում ոլորտի այդ մասնագետներին պարգևատրում են ոչ թե շքանշաններով և մեդալներով, այլ՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: