ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ucom-ը գնում է «Օրանժ Արմենիա»-ն

«Օրանժ» և Ucom ընկերությունները սկսել են բանակցել վերջինիս կողմից «Օրանժ Արմենիա»ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ, հայտնում է Panarmenian.net-ը: Արդեն իսկ տարվում են բանակցություններ միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ:

Հաշվի առնելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումները՝ Ucom-ը 2013-ին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016-ից պլանավորում է ծառայություններ մատուցել LTE սերնդի կապուղիներով:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում սկսել է իր գործունեությունը 2009-ին և անցած 6 տարվա ընթացքում ոլորտում զգալի հաջողությունների հասել:

«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը: Արդյունքում՝ բաժանորնդներին կմատուցվեն կոնվերգենտ ծառայություններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    12 C°
     
    24°  13° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: