ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբամային կհաջողվի՞ Իրանի հետ համաձայնագիրն անցկացնել Կոնգրեսում

Ամերիկյան ԶԼՄ-ները և պաշտոնատար անձիք վերջին մի քանի տարիների ընթացքում այնքան են խոսել Իրանի միջուկային ծրագրից եկող սպառնալիքների մասին, որ քաղաքացիներ համար այժմ կարծես դժվար է համակերպվել Իրանի կողմից խաղաղ ատոմի զարգացման հնարավորության հետ: Washington Post-ի և ABC News-ի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների գրեթե կեսը՝ 46 տոկոսը, չի կիսում Իրանի հետ համաձայնագրի կնքման հետ կապված ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի լավատեսությունը:

Այս հարցի շուրջ իրենց անհամաձայնությունն  իշխանությունների հայտնելու համար նախօրեին Նյու Յորքի Թայմս Սքուերում հազարավոր ամերիկացիներ էին հավաքվել՝ Կոնգրեսից պահանջելու տապալել Իրանի հետ միջուկային գործարքը: Չնայած «Դադարեցնել իրանյան արշավը» կարգախոսը կրող բողոքի այս ակցիայի կազմակերպիչների հավաստիացումներին այն մասին, որ ցույցին մասնակցում են տարբեր քաղաքական հայացքների տեր քաղաքացիներ՝ հավաքվածների բացարձակ մեծամասնությունը Իսրայելի կողմնակիցներ էին:

Ակցիային տարբեր տվյալների համաձայն մասնկացում էր 8-10 հազար քաղաքացի, ովքեր վանկարկում էին «Սպանել գործարքը»: Ակցիայի կազմակերպիչները հույս ունեն, որ մասնակիցների նման քանակը կազդի Կոնգրեսի որոշման վրա:

Հարկ է նշել, որ ամերիկյան Կոնգրեսում ևս ոչ բոլորն են  լավատեսորեն տրամադրված իրականական համաձայնագրի հետ կապված : Այսպես, այս գործարքի դեմ արդեն արտահայտվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բայները, ով նշել է, որ Կոնգրեսն ամեն կերպ կփորձի տապալել Իրանի հետ գործարքը: «Վատ գործարք է, որը սպառնում է ամերիկյան ժողովրդի անվտանգությանը: Այս կապակցությամբ մենք պատրաստվում ենք անել հնարավոր ամեն բան այն տապալելու համար»,-Բայների խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:

Նշենք, որ ամերիկյան Կոնգրեսում Իրանի հետ գործարքի վերաբերյալ քննարկումները նախատեսված են այսօր: Արդեն պարզ է, որ դրանք անցնելու են բավականին թեժ մթնոլորտում: «Կոնգրեսի անդամները շատ լուրջ հարցեր են պատրաստվում տալ Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներին»,- նշել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բայները: Այս հարցում Օբամայի վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ իր անհամաձայնությունն է հայտնել նաև Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ Մակկոնելը:

Օբամայի վարչակազմին Կոնգրեսում Իրանի հետ համաձայնագիրն անցկացնելու համար առաջիկա ժամանակահատվածում անհրաժեշտ է ձեռք բերի առնվազն 34 սենատորի և Ներկայացուցիչների պալատի 146 անդամի համաձայնություն: Չնայած, որ  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է, որ պատրաստվում է վետո դնել Իրանի հետ համաձայնագրի տապալմանն ուղղված կոնգրեսականների ցանկացած նախաձեռնությանը, հանրապետականները, ովքեր ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի նախաշեմին ամեն կերպ փորձում են օգտագործել այս գործարքը դեմոկրատներին վարկանիշը նվազեցնելու համար, կարող են շրջանցել նախագահի վետոյի սպառնալիքը, եթե Կոնգրեսի երկու պալատներում էլ կարողանան հավաքել ձայների երկու երրորդը:

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: