ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճանաչե՛նք Արցախը. Քաշաթաղ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաժանված է 8 վարչական շրջանների, որոնցից ամենամեծը Քաշաթաղի շրջանն է:

Տարածքը և բանակչությունը

Քաշաթաղի շրջան գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հարավ-արևմուտքում: Այն ամենամեծն է Արցախում, և տարածությամբ մոտավորապես հավասար է ՀՀ Սյունիքի մարզին:

Շրջանի մակերեսը 3377 քառ. կմ է: Քաշաթաղն ընդգրկում է Հագարի գետի ավազանը և Որոտանի ստորին հոսանքի ավազանը։ Շրջանը արևմուտքում սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, հյուսիսում և արևելքում՝ Քարվաճառի, Մարտակերտի Ասկերանի, Շուշիի, Հադրութի շրջաններին, հարավում՝ Իրանին։ 

Շրջանի հյուսիսային կեսը լեռնային է, իսկ հարավային կեսը Արցախի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաների նախալեռնային գոտին է, որտեղ բարձրությունների տարբերությունը համեմատաբար փոքր է։

Պատմական ժամանակներում այս տարածքները մտնում էին Սյունիքի Կովսական գավառի մեջ:

Շրջանի բնակչությունը 2005 թվականի մարդահամարի տվյալների համաձայն կազմում է 9.763 մարդ: Էթնիկ առումով բնակչությունը միատարր է ՝ գլխավորապես  հայեր են։ 

Կլիման

Արցախի կլիման չափավոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +11°C է։ Ամենատաք և արևոտ ամիսների՝ հուլիսի և օգոստոսի միջին ջերմաստիճանն է համապատասխանաբար՝ +22°C և +21°C։ 

Վարչական բաժանում

Շրջանում կա 94 բնակավայր, որոնցից 53-ն ունի համայնքի կարգավիճակ: Քաղաքային բնակավայրերն են Կովսականն ու Միջնավանը (ընկած են Քաշաթաղի շրջանի հարավային մասում): Քաշաթաղի շրջանային կենտրոնը` քաղաք Բերձորն է (նախկին անվանումը` Լաչին), որի բնակչությունը կազմում է մոտ 3000 մարդ: Բերձորը չափազանց կարևոր ռազմավարական նշանակությունի ունի Արցախի համար, քանի որ այստեղով է անցնում ԼՂՀ-ն Հայաստանի Հանրապետության հետ կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, որը ղարաբաղցիները համարում են «կյանքի ճանապարհ»: Բերձորն ազատագրվել է 1992թ. մայիսին: 

Քաղաքի մի ծայրից մյուսն ընկած տարածությունն այնքան էլ մեծ չէ, սակայն նրանց միջև բարձրությունը կազմում է մոտավորապես 300 մետր` այդպիսով քաղաքին տալով աննկարագրելի գեղեցկություն:

Տնտեսություն 

Քաշաթաղը հարուստ է ջրային պաշարներով, որոնք շահավետ օգտագործելու համար կառուցվում է ջրամբարներ: Շրջանում հիմանկանում զբաղվում են գյուղատնտեսությամբ:

Քաշաթաղի բյուջեն 2008 թվականին դրությամբ կազմել է 2 մլրդ. 370 մլն դրամ:

Տեսարժան վայրեր

Այժմ Քաշաթաղի շրջանում պահպանվել են մոտ 3 տասնյակ վանքեր ու եկեղեցիներ, պատմական հուշարձաններ:

Վանքերից շատ հայտնի է 4-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը, որը ազատագրումից հետո հիմնովին վերակառուցվել:

 Լավ են պահպանվել նաև 17-րդ դարում կառուցված մի շարք եկեղեցիներ` Հակի Սուրբ Մինաս, Միրիկի Սուրբ Աստվածածին, Հոչանցի Սուրբ Ստեփանոս, Հերիկի Սուրբ Գևորգ, Շալուայի, Սթունիսի, Արախիշի, Մազրայի սրբավայրերը:

Աղավնո գետի աջ ափից մոտ 1 կմ հեռու` բարձր ժայռի վրա, որի տակ քարանձավներ են, գտնվում է 12-13-րդ դարերում կառուցված Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին: Բերձորից մոտ 60 կմ հյուսիս ընկած Արախիշ գյուղում դարձյալ կիսակործան վիճակում կանգուն է 12-13-րդ դարերի մեկ այլ հուշարձան` կամարակապ եկեղեցի, որը պայթեցվել է 1983թ.: Նման և ավելի վատթար վիճակում են Հարարի (16-17-րդ դդ.), Վակունիսի եկեղեցիները, Կաթոսավանքը (9-11-րդ դդ.), Աղբրաձորի վանքը (9-11-րդ դդ.): Կան նաև ժայռափոր եկեղեցիներ Ծաղկաբերդում (Քրօնքի վանք), Տանձուտում, Հոչանցում: Վերջինիս մասին հիշատակություն կա Առաքել Դավրիժեցու «Պատմություն» գրքում: Ըստ պատմիչի` Տաթևի Մեծ անապատից բարձրաստիճան մի քանի հոգևորականներ գալիս են այստեղ և հիմնում անապատ:

Մյուս ժայռափոր մատուռը գտնվում է Աղավնոյի ձախափնյա Տանձուտ գյուղից հյուսիս-արևելք` բարձրադիր ժայռակերտ համալիրում:

Ժամանակակից ճարտարապետության կոթողներից է Բերձոր քաղաքի մուտքը զարդարող Սուրբ Համբարձման եկեղեցին, որի հիմքը դրվեց 1996 թ. Ա. Հակոբյանի նախաձեռնությամբ:

Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևելյան մասում է գտնվում տաք ջրերի բնական գեյզերը, որը իր Քարվաճառյան նմանակից տարբերվում է ջրի ջերմաստիճանի ցածրությամբ: Բնական գեյզերի բուժիչ և կազդուրիչ հատկությունները նույնն են, ինչ Քարվաճառի շրջանի Ջերմաջրինը (տաք ջրեր):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: