ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊՆ նախարար. Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցությունը և ակտիվ երկխոսություն

Հուլիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, հայտնում է Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Ողջունելով հյուրին Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը` հույս հայտնելով, որ Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բոլոր հնարավոր ոլորտներում ձևավորված ակտիվ երկխոսությունը կլինի շարունակական:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Տրայան Հրիսթեան Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է շատ ակտիվ և արգասաբեր աշխատանք՝ նպաստելով ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում:

Կարևորվել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կազմակերպվող տարատեսակ համաժողովներին, դասընթացներին, կլոր սեղաններին, ինչը լավ հարթակ է ԱԳ ծրագրի մասնակից երկրների պաշտպանության և անվտանգության ոլորտում աշխատող մասնագետների միջև փորձի, ինչպես նաև կարծիքների և մոտեցումների փոխանակման համար:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Հրիսթեային Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակահատվածում՝ որպես միջազգային առանցքային կազմակերպության առաքելության ղեկավարի, կատարած աշխատանքի համար՝ վերջինիս մաղթելով հաջողություններ և նորանոր բարձունքներ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: