ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը մտադիր չէ հաշտվել քրդական պետության ստեղծման հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատերազմ է սկսել միաժամանակ երկու ճակատներում: Վերջին օրերին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ահաբեկչություններից ու դրան հաջորդած ցույցերից հետո, որոնց մասնակիցները հիմնականում քրդեր են, թուրքական իշխանությունները սկսել են ռմբակոծել Քրդստանի աշխատավորական կուսակացության (PKK) դիրքերը հյուսիսային Իրաքում: Պաշտոնապես թուրքական իշխանությունները հայտարարում են, որ «անդրդվելի են առանց որևէ տարբերակման բոլոր ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հարցում, լինի դա ԻՊ-ն, PKK-ն, թե մեկ այլ ահաբեկչական կազմակերպություն»: Սա նշանակում է, որ Արդարություն և զարգացում կուսակցությունն «Իսլամական պետությանն» ու PKK-ին նույն հարթության մեջ է դիտարկում:

PKK-ի խոսնակը, հաստատելով իրենց դիրքերի ռմբակոծումը, նշել է, որ «PKK-ն հավատարիմ է իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հրահանգներին»: «Սակայն Էրդողանը կարծես թե ցանկանում է մեզ պատերազմի մեջ ներքաշել: Նման պայմաններում, երբ մեր բոլոր շրջանները ռմբակոծվում են, ես կարծում եմ, որ հրադադարն այլևս իմաստ չունի», - PKK-ի խոսնակի խոսքերը մեջբերում է Hurriyet-ը:

Հիշեցնենք, որ 2013 թվականին ձեռքբերված համաձայնությամբ վերջ դրվեց ավելի քան 40 հազար մարդու կյանք խլած հակամարտությանը: Թուրքական իշխանությունները համաձայնեցին PKK-ի զինաթափման դիմաց լրացուցիչ իրավունքներ տրամադրել քրդերին: Սակայն այս ողջ ընթացքում կողմերը պարբերաբար մեղադրում էին միմյանց համաձայնության կետերը չպահպանելու մեջ: Իսկ հիմա թուրքական իշխանությունների ձեռնարկած միջոցառումներից հետո խաղաղ գործընթացը վտանգի տակ է հայտնվել:

 Միացյալ Նահանգները կոչ է արել կողմերին խուսափել բռնությունից` միաժամանակ ընդգծելով, որ «Թուրքիան իրավունք ունի պաշտպանվելու քուրդ անջատողականների հարձակումներից»: ԱՄՆ-ի նման դիրքորոշումը պատճառ է հանդիսացել մի շարք վերլուծաբանների համար պնդելու, որ Միացյալ Նահանգները «դավաճանում է» իր դաշնակից քրդերին, ովքեր այս ընթացքում զգալի դերակատարում են ունեցել ԻՊ-ի դեմ պայքարում, և նույն ԱՄՆ-ի կողմից դիտարկվում էին որպես ցամաքային ամենարդյունավետ ուժը: Ենթարվում է, որ այս «քողարկված համաձայնությունը» ձեռք է բերվել այն ժամանակ̦ երբ Թուրքիան երկարատև բանակցություններից հետո համաձայնեց ԱՄՆ-ի  գլխավորած կոալիցիային տրամադրել սիրիական սահմանին ամենամոտ գտնվող Ինջիրլիկ ավիաբազան:

Մի շարք վերլուծաբաններ էլ կարծում են, որ չնայած PKK-ի և թուրքական իշխանությունների միջև առկա տարաձայնություններին` կողմերին կհաջողվի հաղթահարել լարվածության այս ալիքը, քանի որ պատերազմը չի բխում նրանց շահերից, բացի այդ, նրանք ընդհանուր թշնամի ունեն ի դեմս ԻՊ-ի: Չի բացառվում, որ նման գործողություններով թուրքական իշխող վարչակազմը փորձում է ազդակ հաղորդել ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Սիրիայի, Իրաքի քրդերին այն մասին, որ մտադիր չէ հաշտվել տարածաշրջանում քրդական պետություն ստեղծելու նրանց մտադրության հետ: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  13° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: