ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կա մի գլխավոր գաղափար՝ մենք բոլորս միանման ենք

 

Կազբեկ Մանսուրով

Ալմաթիի Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի փոխնախագահ

 

- 2015-ը Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի տարին է: Հայաստանում շատ ենք լսում, թե Ղազախստանում ինչպես են խաղաղ գոյատևում 130 ազգերի ու ազգությունների ներկայացուցիչները: Ասացեք, խնդրեմ, դա ձեզ ինչպե՞ս է հաջողվում:

- Սկսենք 1927 թվից: Վեռնի քաղաքում (այդ ժամանակ մեր քաղաքն այդպես էր կոչվում, հետո՝ Ալմա-Աթա, իսկ այժմ՝ Ալմաթի) բնակվում էր 40 ազգություն: Հետո նրանք դարձան մոտ 70, իսկ 1991թ. քաղաքում արդեն 120 էթնիկ խումբ կար: Վերջերս իր ելույթի ժամանակ Ղազախստանի նախագահը նշեց, որ երկրում բնակվում է արդեն մոտ 140 էթնիկ խումբ: Չնայած այդ ժողովուրդները տարբեր թվաքանակ ունեն, բայց այնուամենայնիվ նրանք մեկ ժողովուրդ են: Ղազախստանի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 17,8 մլն, որից էթնիկ խմբերի ընդհանուր թիվը 10 մլն է: Կա մի գլխավոր գաղափար՝ մենք բոլորս միանման ենք, կենսաբանորեն մենք միանման մարդիկ ենք, սակայն ունենք տարբեր պատմություն, տարբեր մշակույթ, տարբեր ավանդույթներ: Ընդ որում յուրաքանչյուրն, անկախ ազգությունից, ռասայից, դավանանքից, պատասխանատու է սեփական ժողովրդի և սեփական պետության առաջ:

Ալմաթի քաղաքում այժմ բնակվում է 1,5 մլն մարդ: Դա կարևոր քաղաք է Ղազախստանի զարգացման պատմության մեջ, քանի որ այն և´ արդյունաբերական, և´ գիտական, և´ մշակութային, և´ սպորտային քաղաք է, հենց այստեղ են ձևավորվում շատ գաղափարներ: Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի շնորհիվ առաջ քաշվեց ՂՀ-ում արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Այն հավանություն ստացավ զանազան միջոցառումներում, և բառացիորեն բնակչության համարյա 100%-ը, որը կարող է քվեարկել, եկավ և քվեարկեց մեր իմաստուն նախագահ Նուռսուլթան Նազարբաևի թեկնածության օգտին: Սա նույնպես ասում է, այն մասին, որ՝ այո´, կա քաղաքականություն, կա տնտեսություն, որոնք օգնում են պայմաններ ստեղծել մեր պետության զարգացման ու ծաղկման համար: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ դա նաև այն բանի շնորհիվ է, որ Ղազախստանի տարածք էին տեղափոխել վերաբնակներ Խորհրդային Միության տարբեր ծայրերից:

Իրենց բնույթով ղազախները հյուընկալ ժողովուրդ են: Նրանք այդ մարդկանց ընդունեցին, տեղավորեցին, կերակրեցին, ինչով կարող էին, կիսվեցին: Ահա սա էլ այն բանի հիմքն է, որ այսօր կա: Շատ հաճախ իր քաղաքական ելույթներում պետության ղեկավարը խոսում է այն մասին, որ մեզ հարկավոր չեն ոչ շովինիզմ, ոչ տեղական ազգայնականություն, քանի որ երկուսն էլ խանգարում են: Բոլորը հավասար են հասարակության, պետության, ժողովրդի առջև:

Եվ կա մի ասույթ, որը ես հաճախ եմ կրկնում.

Ժողովուրդները ոսկի են, ահա´ սրբազան ճշմարտությունը,

և´ փոքրերը, և´ մեծերը, եթե վերցնենք որպես օրինակ,

ապա մեկը ոսկու հատիկ է,

իսկ մյուսն իր չափով հանքաքար է:

 

Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    32°  19° 
    23.06.2024
    34°  21° 
    24.06.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: