ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինա. բանակցություններն անարդյունք են

Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման Կոնտակտային խմբի օգոստոսի 3-ի հանդիպումը Մինսկում կարելի է համարել անարդյունավետ. կողմերին կրկին չհաջողվեց համաձայնության գալ Մինսկի համաձայնագրերի առանցքային կետերից և ոչ մեկ շուրջ:

Կոնտակտային խմբի այս հանդիպման արդյունքում շատերը սպասում էին, որ կստորագրվեր 100 մմ փոքր տրամաչափի տեխնիկան հետ քաշելու վերաբերյալ համաձայնագիր, հատկապես, որ կողմերը Մինսկ էին ժամանել համաձայնագրի արդեն պատրաստ տեքստով: Սակայն վերջին պահին այն չի բավարարել Կիևին, որի ներկայացուցիչները լքել են քննարկումները: Կիևը շարունակում է հրաժարվել դուրս բերել իր ուժերը Շիրոկինայից, որտեղ նախատեսվում է անվտանգության գոտի ստեղծել, մինչդեռ Դոնեցկն այս շրջանից իր զինուժը դուրս էր բերել դեռ հուլիսի սկզբին:

Սակայն նշենք, որ 30 կմ անվտանգության գոտի ստեղծելուն դեմ են ոչ միայն Կիևում, այլ նաև հենց Դոնեցկում: Նախօրեին Մարիուպոլում Շիրոկինայի ապառազմականացման դեմ բողոքի էին դուրս եկել հարյուրավոր մարդիկ: Վերջիններիս կարծիքով՝ Կոնտակտային խմբի առաջարկած 30 կիլոմետրանոց բուֆերային գոտու ստեղծումը սպառնում է քաղաքի անվտանգությանը:

Էլ ավելի պակաս լավատեսություն է ներշնչում քաղաքական ենթախմբի աշխատանքները: Ինչպես հայտնել է Դոնեցկի և Լուգանսկի քաղաքական ներկայացուցիչը Դոնբասի կարգավիճակի հարցում կոնսենսուսի անգամ ակնարկ չկա: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արդեն Գերագույն Ռադային է ներկայացրել Մինսկի համաձայնագրերով նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը: Այն նախատեսում է, որ Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվելու են առանձին օրենքով, իսկ Ուկրաինայի բոլոր շրջանների իշխանությունների լիազորությունները ընդլայնվելու են: Սակայն սահմանադրական փոփոխությունների այս տարբերակը չի ընդունվում Դոնեցկի և Լուգանսկի կողմից, որոնք կարծում են, որ Պորոշենկոյի այս առաջարկը չի համապատասխանում իշխանության ապակենտոնացման և Դոնեցկին ու Լուգանսկին հատուկ կարգավիճակի տրամադրման մասին Մինսկի պայմանավորվածություններին:

Վերոնշյալ խնդիրների քննարկման համար Կոնտակտային խումբը կրկին  կհանդիպի արդեն օգոստոսի վերջին, իսկ մինչ այդ իրենց աշխատանքները կշարունակեն վերջինիս ենթախմբերը:

Հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերի ձախողման ֆոնին Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կողմերը միմյանց շարունակում են մեղադրել հրադադարի խախտման մեջ: Տպավորություն է ստեղծվում, որ սկզբնական փուլում գրանցած հաջողություններից հետո խաղաղ կարգավորման գործընթացը հայտնվել է փակուղում: Մնացել են իրականացնելու Մինսկի համաձայնությունների այն դրույթները, որոնց շուրջ կողմերի միջև տարաձայնություններն առավել խորն են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: