ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ չեն առաջ շարժվում ուկրաինական բանակցությունները

Նախօրեին տեղի ունեցավ Ուկրաինական ճգնաժամի կարգավորման Կոնտակտային խմբի հանդիպումը, որի ընթացքում հերթական անգամ հաջողություն չարձանագրվեց։ Այս անգամ կողմերը փորձում էին նախաստորագրել զորքերի հետքաշման վերաբերյալ համաձայնագիրը, սակայն ապարդյուն։ Դրա նախաստորագրումը հետաձգվեց։

Բանակցություններն առավել դյուրին դարձնելու նպատակով այժմ արդեն գործում են թեմատիկ ենթախմբեր, որոնք պատրաստում են Կոնտակտային խմբի հանդիպումների ընթացքում քննարկվող փաստաթղթերը, սակայն գործընթացն արդյունքներ չի արձանագրում։

Դեռ ավելին, Դոնբասում իրավիճակը պարբերաբար սրացումներ է արձանագրում, և նույնիսկ օգոստոսի 3-ին Գորլովկա քաղաքում ստիպված եղան պարեկային ժամ սահմանել։

Նման իրավիճակի պատճառը բոլորովին կողմերի անհամադրելի մոտեցումները չեն, այլ ճգնաժամը կարգավորելու քաղաքական կամքի բացակայությունն է։ Ուկրաինան խնդիր ունի շարունակել բանակցությունները և ցույց տալ Արևմուտքին իր կառուցողականությունը՝ չզրկվելու համար ֆինանսական անընդհատ աճող ներհոսքից։ Բացի այդ, երկրի տնտեսական իրավիճակը, համենայն դեպս այս պահի դրությամբ, ցույց է տալիս, որ աշնանն Ուկրաինան կրկին գազային կախվածության մեջ է հայտնվելու Ռուսաստանից, և այլընտրանքային լուծումներ դեռևս չեն գտնվել։ Այդ հանգամանքները ստիպում են Կիևին շարունակել բանակցությունները և առնվազն հռետորաբանության մակարդակով իրավիճակը կարգավորելու կամք ցույց տալ։

Միաժամանակ, երկրում շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները, Կիևը որևէ վերահսկողություն չունի Դոնբասի նկատմամբ և վիճակը կայունացնելու համար ստիպված պետք է լինի գնալ բավական լուրջ զիջումների՝ Լուգանսկին և Դոնեցկին տրամադրելով ինքնավարության որոշակի մակարդակ։ Սա «Եվրոմայդան»-ի հեղափոխությամբ իշխանության եկած և արդեն իսկ Ղրիմը կորցրած իշխանությունների համար առավել քան ռիսկային է։ Մյուս կողմից, Դոնբասի հարցում զիջումներն էլ ավելի կլեգիտիմացնեն Ղրիմի ներկայիս կարգավիճակի անվերադարձ ամրագրումը։

Դրանով պայմանավորված՝ Պորոշենկոն, հայտարարություններ անելով Մինսկի պայմանավորվածությունների կատարման կարևորության մասին, էական քայլեր չի ձեռնարկում դրանք կյանքի կոչելու ուղղությամբ։ Բացի այդ, ուկրաինական ճգնաժամի կարգավորման էական առաջընթացը կարող  է հանգեցնել հակառուսական պատժամիջոցների թուլացմանը, ինչն Ուկրաինայի կողմից դիտարկվում է որպես մարտահրավեր։

Ուստի, պատահական չէ, որ Մինսկի պայմանավորվածություններից ոչ մի կետ լիակատար չի իրագործվել և ճգնաժամը նույնքան հեռու է կարգավորումից, որքան ամիսներ առաջ էր։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: