ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի արժութային պահուստները կրճատվում են

Անցյալ տարվա սեպտեմբերից Ադրբեջանում սկսված արժութային տենդը շարունակվում է: Չնայած Արդբեջանի Կենտրոնական բանկի լավատեսական հայտարարություններին՝ բանկային համակարգում առաջացած խնդիրներն առավել քան ակնհայտ են դրանք թաքցնելու համար:

Այսպես, 2015 թվականի հուլիսին Ադրբեջանի կենտրոնական բանկի արժութային պահուստներն այս տարվա հունիսի համեմատ կրճատվել են 18.7 մլիլոն դոլարով, իսկ տարվա սկզբից ԿԲ արժութային պահուստները կրճատվել են 5.26 մլն դոլարով, գրում է haqqin.az-ը:

Կենտրոնական բանկը ստեղծված դրությունը բացատրում է նրանով, որ հիմա արձակուրդների ժամանակահատված է, և արտերկիր գնալու համար հանգստացողներին արտարժույթ է պետք: Իհարկե նման բացատությունը  կարելի է սպառիչ համարել, սակայն մտահոգիչ իրավիճակ է նաև Ադրբեջանի դրամային բազայում (մակրոտնտեսական ցուցանիշ, որը ցույց է տալիս շրջանառության մեջ գտնվող դրամային միջոցների քանակը): Չնայած մայիսին այս ցուցանիշը 2014 թվականի սեպտեմբերից առաջին անգամ աճ էր գրանցել, սակայն հունիս-հուլիս ամիսներին շարունակում է անկում ապրել: Ընդհանուր առմամբ վերջին 7 ամիսների ընթացքում Ադրբեջանի դրամային բազան նվազել է  35 տոկոսով՝ հասնելով 2011 թվականի նոյեմբերի մակարդակին:

Ադրբեջանի տնտեսությունում առկա լուրջ խնդիրների մասին է վկայում նաև ադրբեջանցիների կողմից բանկերից վերցված վարկերը հետ չվերադարձնելը: Միայն 2014 թվականին դատական կարգով բանկերը հետ են ստացել 113 միլիոն մանաթ ժամկետանց պարտք: Հաշվի առնելով երկրում ինֆլյացիայի մակարդակը և տնտեսական դժվարությունները, ինչպես նաև բանկերին պարտքերը հետ վերադարձնելու մեջ մասնագիտացած տարաբնույթ գործակալությունների հայտնվելը՝ 2015 թվականին այս թիվն անշուշտ կմեծանա:

Համաշխարհային բանկն իր հերթին զգուշացնում է, որ Ադրբեջանի ֆինանսական համակարգում իրավիճակի բարելավում չի սպասվում:

ՀԲ օրերս հրապարակել է Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակային փաստաթուղթը, որում Ադրբեջանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներն այդքան էլ հուսադրող չեն: Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի բյուջեի եկամուտների և ծախսերի տարբերությունը կլինի բացասական՝ 2015 թվականի կազմելով ՀՆԱ-ի -5,1 տոկոսը: Համաշխարհային բանկը նաև զգուշացնում է, որ ինֆլյացիան երկրում կշարունակվի և 2015 թվականին կկազմի 10 տոկոս:

Ավելացնենք, որ ադրբեջանական իշխանությունները, որոնք բոլոր հնարավոր առիթների ժամանակ շեշտում են իրենց հաջող տնտեսական քաղաքականության և զարգացող տնտեսության մասին, ամեն կերպ փորձում են թաքցնել երկրի ֆինանսական համակարգում ստեղծված իրավիճակը: Վերջերս Բաքուն արգելել էր Համաշխարհային բանկին հրապարակել Ադրբեջանի ֆինանսական համակարգի վերաբերյալ գնահատականներ պարունակող տեղեկություններ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: