ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն կոչ է անում չքաղաքականացնել «քաղաքականությունը»

Ռասիմ Ալիևի սպանությունն Ադբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից երկար տարիների ընթացքում անհադուրժողականության սերմանման արդյունք է, ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

«Երբ իշխանություններն ընդդիմադիր լրագրողներին հրապարակայնորեն անվանում են թշնամիներ և դավաճաններ, իսկ լրագրողների վրա հարձակումները մնում են անպատիժ, պետք չէ զարմանալ նմանատիպ ողբերգությունների վրա»,- նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ լրագրող Ռասիմ Ալիևը սոցցանցում քննադատական գրառում էր հրապարակել ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովի հասցեին: Դրանից հետո լրագրողին ծեծի են ենթարկել, որից հետո ստացված վնասվածքներից վերջինս մահացել է հիվանդանոցում։

Հատկանշական է, որ նման դաժան միջադեպի նկատմամբ անտարբեր չի մնացել ոչ միայն լրագրողական մասնագիտական կառույցները, այլ նաև Եվրոպայի Խորհրդը: «Ես ցնցված եմ Լրագրողների անվտանգության  և ազատության ինստիտուտի տնօրեն Ռասիմ Ալիևի սպանությունով: Խիստ անհանգստացնում է, որ լրագրողների անվտանգության դրությունը երկրում շարունակում է վատանալ: Այս ողբերգական դեպքը պետք է իշխանությունների և հասարակության համար դառնա վերջին հիշեցումը, որ այսպես շարունակվել այլևս չի կարող», - հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Ինչպես և կարելի էր ակնկալել, պաշտոնական Բաքուն համաձայն չէ այս քննադատությունների հետ և կոչ է անում միջազգային հանրությանը չքաղաքականացնել լրագրողի սպանությունը: «Դժբախտաբար որոշակի շրջանակներ նպատակաուղղված քաղաքականացնում են երկրում ցանկացած քրեական գործ: Մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին և այլ կառույցներին դադարեցնել այս սպանության քաղաքականացումը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևի փոխանցմամբ՝ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունը, օրենքի գերակայությունը և հիմնարար իրավունքների, այդ թվում նաև խոսքի ազատության ապահովումն Ադրբեջանում առաջնային են համարվում:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը խոսքի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 162-րդ տեղը, իսկ երկրում հաշվում է ավելի քան 100 քաղբանտարկյալ՝ պարզ է դառնում, որ ադրբեջանական ԱԳՆ այս հայտարարությունը երկրում ժողովրդավարական արժեքների վերաբերյալ ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:

Իհարկե Ռասիմ Ալիևի սպանության դրդապատճառը քաղաքականության հետ որևէ կապ չունի, սակայն  ստեղծված իրավիճակը ավելին քան քաղաքական է: Այս սպանությունը խոսում է այն մասին, որ Ալիևի վարչակարգի  ոչ հանդուրժողական  քաղաքականությունը լրագրողների և ընդհանրապես այլակարծության նկատմամբ ադրբեջանական հասարակության որոշակի շրջանակներում դարձել է ազգային մտածողության անբաժան մաս:

Հարևան երկրում ստեղծված նման իրավիճակ, անշուշտ, սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ խոչընդոտելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Խոսքի ազատության բացակայության պայմաններում հայ և ադրբեջանական ժողովուրդների հաշտեցման և փոխադարձ կարծրատիպերի հաղթահարման հնարավորությունը շատ ցածր է, քանի որ արդեն այսօր մարդիկ ազատ չեն կարող հանդես գալ փոխվստահության վերականգնման նախաձեռնություններով և խաղաղ համագոյակցության կոչերով, որոնք չեն համապատասխանում Բաքվի իշխանությունների վարած քաղաքականությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: