Միջազգային իրավապաշտպանները չեն վստահում Ադրբեջանի նախագահին
Ադրբեջանում դաժան ծեծի հետևանքով սպանված լրագրող Ռասիմ Ալիևի գործի քննությունն անձնական վերահսկողության տակ վերցնելու մասին Իլհամ Ալիևի խոստումը հազիվ թե կօգնի վերականգնել արդարությունը, այսպես է արձագանքել հեղինակավոր Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ռասիմ Ալիևի սպանության առթիվ Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական հայտարարություններին:
«Բավականին երկար ժամանակ ադրբեջանցի լրագրողները հետապնդումների և վերը նշված դեպքի նմանությամբ սարսափելի հարձակումների թիրախ են դարձել: Նրանց սպանությունների համար մեղադրվողները հաճախ չեն կանգնում արդարադատության առջև՝ չնայած «անաչառ» հետաքննությունների մասին ցինիկ հավաստիացումներին»,-երեկ հայտարարել է Amnesty International-ի փորձագետ Նատալիա Նոզաձեն:
Վերջինիս խոսքով՝ 2005-ին Ի. Ալիևն արդեն խոստացել էր «անձնական վերահսկողության ներքո առնել» լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության հետաքննությունը, սակայն գործը մնաց չբացահայտված: «Նախագահ Ալիևի կառավարությունը պետք է անհապաղ ապահովի Ռասիմ Ալիևի սպանության իրապես մանրակրկիտ, անկախ և անաչառ հետաքննություն: Ազատ արտահայտման իրավունքն Ադրբեջանում այժմ հազիվ կենդանի կարելի է համարել: Իշխանությունները պետք է գործեն անհապաղ և արդյունավետ կերպով պաշտպանեն լրագրողներին, ովքեր ռիսկի են դիմում, որպեսզի ազատությունը վերջնականապես չմեռնի»,-նշել է իրավապաշտպանը:
Հեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևը Բաքվի հիվանդանոցում մահացել էր մայրաքաղաքի փողոցներից մեկում վեց տղամարդու կողմից դաժան ծեծի ենթարկվելուց մեկ օր անց: Հարձակումից առաջ լրագրողն իր Facebook-յան էջում քննադատության էր ենթարկել ադրբեջանցի ֆուտբոլիստի վարքը Կիպրոսում կայացած խաղի ժամանակ: Դրանից հետո Ալիևը ստացել էր հեռախոսազանգ, որի ընթացքում որպես ֆուտբոլիստի եղբայր ներկայացած անձնավորությունը քննադատել էր լրագրողի գրառումը: Այնուհետև անծանոթը կրկին զանգահարել էր, ներողություն խնդրել և առաջարկել հանդիպել: Հանդիպման վայրում, դուրս գալով ավտոմեքենայից, Ալիևը հարձակման էր ենթարկվել: Նշենք, որ Ռասիմ Ալիևը ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի էր արժանացել նաև 2013-ին՝ ընդդիմության հանրահավաքը լուսաբանելիս:
Ռասիմ Ալիևը գլխավորել էր «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» ՀԿ-ն, որը մոնիթորինգի էր ենթարկում ադրբեջանական ԶԼՄ-ները: Կազմակերպությունը ստիպված էր դադարեցնել գործունեությունն այն բանից հետո, երբ 2013-ին սառեցվել էին նրա բանկային հաշիվները, իսկ հիմնադիր Էմին Հուսեյնովի դեմ քրեական գործ էր հարուցվել:
Ռասիմ Ալիևի սպանության կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը: Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով անհապաղ և լիարժեք հետաքննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ վերջինս նշել է. «Այս ողբերգական իրադարձությունը պետք է վերջին հիշեցումը լինի Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանն առ այն, որ այլևս այսպես շարունակվել չի կարող: Յուրաքանչյուրը կրկին պետք է ջանք գործադրի, անի անհրաժեշտ ամեն ինչ իշխանության ու քաղհասարակության միջև երկխոսությունն ու վստահությունը վերականգնելու համար»:
Ալիևի սպանությունը դատապարտել են նաև «Լրագրողներ առանց սահմանների», «Լրագրողների պաշտպանության կոմիտե», «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա» և մի շարք այլ իրավապաշտպան կազմակերպություններ:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ