ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատուների դեմ «պատերազմն» Ավստրալիային կարժենա 6 մլն դոլար

Ավստրալական իշխանությունները մտադիր են վերացնել մոտ երկու միլիոն վայրի կատու և ամբողջությամբ ազատվել նրանցից 5 կղզիներում և մայրցամաքային 10 գոտիներում: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Գրեգ Հանգը: Կատուների դեմ ծրագրված ավստրալական իշխանությունների հնգամյա այս պատերազմը կոչված է Կանաչ մայրցամաքը կենդանական աշխարհի բնիկ ներկայացուցիչների համար ավելի անվտանգ դարձնել:

Վայրի կատուների խնդիրը թերևս համարվում է ամենամեծն Ավստրալիայում: Խնդիրը կայանում է նրանում, որ վայրի կատուները շատ արագ են բազմանում և սնվում են կրծողներով, թռչուններով և ոչնչացման եզրին հայտնված այլ կենդանատեսակներով:

Մեկ վայրի կատուն օրական ոչնչացնում է 3-20 կենդանիների: Վիճակագրության համաձայն՝ Կանաչ մայրցամաքում այսօր կա 20 միլիոն վայրի կատու, որոնք տարեկան ոչնչացնում են 75 միլիոն տեղական փոքր կենդանիների: 18-րդ դարի վերջին Ավստրալիայում կատուների հայտնվելուց հետո այդ կենդանիները նպաստել են  տեղական կենդանիների 27 տեսակի ոչնչացմանը: Կատուների պատճառով այսօր ավելի քան 120 կենդանատեսակ Ավստրալիայում գտնվում է ոչնչացման եզրին:

Ավստրալիայի բոլոր նահանգներն արդեն համաձայնել են կատուներին ներառել վնասատուների ցուցակում և հնարավորինս կրճատել նրանց թվաքանակը:

Կենդանիներին ծրագրվում է ոչնչացնել գնդակահարության կամ պետության պատվերով մի շարք կենսատեխնոլոգիական ընկերությունների կողմից ստեղծված «Հետաքրքրասիրություն» կոչվող թունավոր խայծերի միջոցով:

Նշենք, որ կատուների դեմ պատերազմը պետք է ֆինանսավորվի պետական բյուջեից, ենթադրվում է, որ պետք է այդ նպատակով կհատկացվի մոտ 6 միլիոն դոլար:

«Մենք կատուների դեմ ոչինչ չունենք, բայց չենք հանդուրժի նրանց վնասակար կենսակերպը»,-նշում են ավստալացի պաշտոնյաները:





 

.


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: