Յուանի արժեզրկում. իրակա՞ն անկում, թե՞ իմիտացիա
Այս տարվա ամառը «չինական է». աշխարհի ուշադրությունը սևեռվել է չինական տնտեսության կողմը, որի նախանձելի փառքի վրա, կարծես, սև ամպեր են կուտակվել:
Դեռևս հունիս ամսին չինական ֆոնդային բորսաների կապիտալիզիացիայի մակարդակը 2.8 տրլն դոլարով անկում ապրեց: Տեղական բորսաների ինդեքսները նվազեցին 7-40%-ով:
Ինչի՞ց սկսվեց այս ամենը
Այն մասին, որ չինական ֆոնդային բորսան կանգնելու է լուրջ խնդրի առաջ, հայտնի էր արդեն ապրիլից, երբ առաջին անգամ երկրի պատմության ընթացքում սնանկացավ Baoding Tianwei ազգային ընկերությունը: Ընկերությունը պարտքեր էր կուտակել, որոնք չկարողացավ մարել:
Մյուս կողմից վերջին ամիսների ընթացքում շրջանառվում էին Չինաստանի Ազգային բանկի կողմից վարկերի տրամադրման ծավալների աննախադեպ աճի մասին լուրերը: Վիճակագրության համաձայն չինական բանկերն ամեն ամիս տրամադրում են մոտ 200 մլրդ դոլար վարկ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ պարտքեր: Սրանց գումարվում է նաև չինական ընկերություների կորպորատիվ պարտքերի ծավալը, որը ձգտում է 14.02 տրլն դոլարի: Պետության պարտքերի նմանատիպ աճը զուգորդվում է ընդամենը 10 տրլն դոլար ՀՆԱ ունենալու հետ, ինչը նշանակում է, որ պարտքերն անցնում են ՀՆԱ գերազանցելիության «թույլատրելիի» սահմանները: Սա արդեն իսկ մեծ ահազանգ է տնտեսության համար, հատկապես հաշվի առնելով փաստը, որ իրավիճակը շատ նման է 1997-ի ասիական և 2008-ի ամերիկյան ճգնաժամներին նախորդող ժամանակահատվածներին:
Միջազգային արձագանքներ
Բնականաբար միջազգային հանրությունը չէր կարող անտարբեր մնալ Չինաստանի՝ «աշխարհի գործարանի» տնտեսության նմանօրինակ կտրուկ փոփոխությունների նկատմամբ: Անհանգստությունների ալիքն առանձնակի թափ ստացավ այն բանից հետո, երբ չինական կառավարությունը սկսեց կտրուկ քայլերի դիմել: Մասնավորապես, սկզբում արգելեց պետական ընկերությունների արժեթղթերի ձեռքբերումն, իսկ ավելի ուշ, ինչի ականատեսն ենք այսօր, իջեցրեց յուանի փոխարժեքը:
Քննարկումներն ամենաբազմազան են: Արևմտյան փորձագետների պնդմամբ` Չինաստանն անցել է իր նախկին քաղաքականության՝ յուանի արժեզրկման միջոցով արտահանման միջազգային շուկայում բացարձակ առավելության հասնելուն՝ բարելավելով սեփական մրցակցային դիրքերը:
Նմանօրինակ գնահատականներն ավելի մեղմվում են արևելյան շրջանակներում, որտեղ իրավիճակն ավելի շատ բնութագրվում է՝ որպես նախաճգնաժամային, որպես «չինական փուչիկի» պայթյունի:
Ռուս փորձագետներն, իսկական տարակուսանքի մեջ են: Ռուսաստանը` որպես առաջիկա տարիների ընթացքում հավանական ստագնացիայի մեջ հայտնվող տնտեսություն, այսօր ավելի քան մեծ հույսեր ունի Չինաստանի հետ կապած: Հանդիսանալով ՌԴ-ի հիմնական սպառման շուկան` չինական տնտեսության տատանումն անմիջական ազդեցություն կունենա ռուսական խոցելի տնտեսության վրա: Պետք է նշել, որ ռուս փորձագետները ևս բաժանվում են երկու խմբի՝ լավատեսների ու հոռետեսների: Առաջինների կարծիքով, յուանի արժեզրկումը պայմանավորված է չինական իշխանությունների կողմից, չինական տնտեսության դիրքերի ամրապնդմամբ: Երկրորդ խումբը կարծում է, որ սա վատ կառավարման հետևանք է, և որ ռուսական ռուբլին առաջրիկայում կստանա հերթական հարվածը:
Հնարավոր պատճառների ու ելքերի վերլուծություն
Վերոնշյալ փաստերի ու փորձագիտական կարծիքների վերլուծությունը մեզ թույլ է տալիս առանձնացնել երկու հնարավոր տարբերակ՝ կա՛մ չինական տնտեսությունն իսկապես կանգնած է կոլլապսի առաջ, կամ այս ամեն իմիտացիոն անկում է:
Չինաստանի տնտեսությունը վերջին տարիներին և հատկապես 2008թ.-ի Համաշխարհային ճգնաժամից հետո, երբ առևտրային հիմնական մրցակցի՝ ԱՄՆ տնտեսության դիրքերը թուլացան, դարձավ ամենաարագ զարգացող տնտեսությունն աշխարհում: Ամենաարդյունավետ կերպով օգտվելով «Չինական հրաշքի» էֆեկտից՝ այդ երկրի տնտեսության առաջ դրվեցին հեռահար նպատակներ` յուանը դարձնել միջազգային արժույթ և ձևավորել նոր տնտեսական բևեռ` ի դեմս չինական գլոբալ շուկայի: Հենց այս նպատակը միավորեց Ռուսաստանին ու Չինաստանին. նրանցից յուրաքանչյուրն իրեն էր տեսնում ամերիկյան տնտեսությանը հաղթող հակառակորդի դերում: Այդ համագործակցությունն այնքան պետք է շարունակվի, քանի դեռ չի եկել արդեն իրար հետ «գործ ունենալու» ժամանակը:
Չնայած դեռևս ամերիկյան տնտեսությունն իր դիրքերում է և այդ պահը դեռ չի հասունացել, սակայն հիմա լիովին այլ իրավիճակում է հայտնվել Ռուսաստանը: Հիմա հենց այն նպատակահարմար ժամանակն է, որ պետք է ՌԴ-ին մեկընդմիշտ ցույց տալ Չինաստանից կախման մեջ գտնվելու փաստը: Ուստի, օգտվելով ֆոնդայն բորսաներում առաջացած անկայուն դրությունից, յուանի փոխարժեքի դեվալվացիայիով, ու դրանով իսկ հարվածելով ռուսական տնտեսությանը, Չինաստանը լուծում է այդ խնդիրը մեկընդմիշտ հստակեցնելու հարցը:
Մյուս կողմից, յուանի փոխարժեքի անկումն էականորեն կէժանացնի առանց այդ էլ ամբողջ աշխարհը գրաված չինական ապրանքների գները, այսինքն՝ կխթանի չինական արտահանման ծավալները: Սա մշտապես ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ընթացող «պատերազմի» թեմա է եղել, ինչը կարգավորվել է ԱՄՀ-ի կողմից, մինչդեռ, ի դեմս ֆոնդային բորսաներում ստեղծված իրավիճակի պատճառով յուանի «հիմնավորված» արժեզրկման, Չինաստանն ունի հաղթաթուղթ:
Չի կարելի բացառել նաև, որ այսօր չինական տնտեսությունն իրականում ավելի վատ վիճակում է, քան մենք ենք պատկերացնում և վարկային բեռն իսկապես քանդում է տնտեսությունը, սակայն մի տնտեսություն, որը տասնամյակներ շարունակ իրականացրել է մի քաղաքականություն, որի հիմքում ընկած է եղել կարճաժամկետ հաջողություններից հրաժարվելը երկարաժամկետ նկատակներին հասնելու համար, դժվար թե հաշվարկներում սխալված լինի: Հատկապես եթե հաշվի առնենք, որ Չինաստանն ունի դոլարային հսկայան պաշարներ և դժվար թե չկարողանար մարել 14.02 տրլ դոլար պարտքը՝ թույլ տալով տնտեսության անկում:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ