ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրապարակվել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Քլինթոնի գաղտնի նամակագրությունը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրության մեջ, որը նա իրականացրել է իր անձնական էլեկտրոնային փոստով, գաղտնի տեղեկատվություն է հայտնաբերվել։ Գաղտնի նամակներից մեկն վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը։

Քլինթոնի նամակում մասնավորապես ասվում է. «Տեղեկությունները ԼՂ շփման գծում մահացու միջադեպի վերաբերյալ մնում են չհաստատված։ Պոտենցիալ հետևանքները խաղաղ գործընթացի վրա դեռևս պարզ չեն։ Այս պահին տարածաշրջանային առաջնորդները զգուշորեն են արձագանքում, և ազդեցությունն այլ տարածաշրջանային գործընթացների վրա էական չի թվում ։ Հայաստանի ՊՆ-ն հերքել է անսովոր ակտիվությունը շփման գծի երկայնքով, Ադրբեջանի ՊՆ-ն մամուլին հայտնել է, որ շփման գծում միջադեպերը հաճախակի են։ Երևանի դեսպանատունը հայտնում է, որ սովորական է շփման գծում դիպուկահարների մասնակցությամբ միջադեպերի մասին տեղեկությունները հերքելը, սակայն այդ մագնիտուդի միջադեպը դժվար կլինի թաքցնելը։ Բաքվի դեսպանատունը նշել է, որ նախագահ Ալիևը Ղազախստանում է, և տեղի իշխանությունները հավանաբար սպասում են նրա վերադարձին՝ որոշելու, թե ինչպես շարունակեն գործել։ Մեր դեսպանատներից ոչ մեկը չի կարողացել հաստատել տեղական մամուլի տեղեկությունները»։

Չնայած այս նամակը լուրջ գաղտնի տեղեկատվություն չի պարունակում, սակայն փաստը, որ ամերիկացի դիվանագետը հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն է հղում Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստին, ԱՄՆ-ում կարող է համարվել դիվանագիտական նամակագրության կանոնների խախտում։

Հատկանշական է, որ հրապարակված նամակները տեղեկատվություն են պարունակում  նաև Հայաստանի և Թուրքիայի միջև խաղաղ բանակցությունների վերաբերյալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: