ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան իսկական պատերազմ է մղում PKK-ի դեմ

Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) Թուրքիայի Դերսիմ նահանգն ինքնավար է հռչակել՝ անցակետեր հիմնելով գլխավոր ավտոճանապարհին: Քրդական Rudaw կայքում տեղադրված տեսանյութում PKK-ի զինյալներից մեկն ասում է, որ իրենք իրացնում են իրենց ինքնորոշման իրավունքը:

Թուրքական իշխանությունների և PKK-ի միջև ընթացող բախումներն իսկական պատերազմի են վերածվում: Թուրքական Hurriyet-ը, հղում կատարելով պետական Anadolu գործակալությանը, հայտնում է, որ վերջին 4 շաբաթների ընթացքում թուրքական ուժերը հյուսիսային Իրաքում և Թուրքիայի հարավարևելյան շրջաններում PKK-ի 771 զինյալ են սպանել: Նրանցից 430-ը սպանվել է Իրաքում թուրքական օդուժի հարվածների արդյունքում, իսկ 260-ը սպանվել է Թուրքիայում՝ ցամաքային գործողությունների ժամանակ: Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունների գործողությունները սկսվել են հուլիսի 24-ին, երբ Անկարան հայտարարեց միաժամանակ Իսլամական պետության և PKK-ի դեմ հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի մասին:

Հատկանշական է, որ թուրքական տասնյակ ավիահարվածներից միայն 3-ն են ուղղված եղել ԻՊ-ի դեմ, ինչն ապացուցում է այն վարկածը, որ թուրքական ղեկավարության իրական թիրախը PKK-ն է, այլ ոչ թե ԻՊ-ն, որին թուրքական իշխանություններն ուղղակի և անուղղակի զգալի աջակցություն են տրամադրել:

Ստեղծված իրավիճակում վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիա-PKK հարաբերությունների սրումը վերջնական խաչ է քաշում խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Ի դեպ, Միացյալ Նահանգները դեռևս հրաժարվում է միջամտել Թուրքիա-PKK առճակատմանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, PKK-ի ռազմական ղեկավարներից մեկը կոչ էր արել ԱՄՆ-ին միջնորդել` ընդգծելով, որ համապատասխան երաշխիքների դեպքում քրդերը կընդունեն ԱՄՆ-ի միջնորդական դերակատարումը: PKK-ի ղեկավարը նաև նշել է, որ PKK-ն ուղղակի և անուղղակի կապեր է պահպանում ԱՄՆ-ի հետ: Սակայն օրերս ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին հերքել է PKK-ի հետ որևէ կապի առկայությունը: «Մենք PKK-ի հետ որևէ ուղղակի կամ անուղղակի բանակցություններ չենք վարում: Մեր դիրքորոշումը չի փոխվել, PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է», - ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Al-Monitor-ը: Չնայած նման հայտարարությանը, վաղուց արդեն հայտնի է, որ ամերիկյան վարչակազմը Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում համագործակցում է PKK-ի սիրիական թևի` Դեմոկրատական միություն կուսակցության հետ: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: