Արևմուտքը և Ռուսաստանը «հարավկովկասյան խաղաքարտը» թողել են ծայրահեղ էսկալացիայի համար
Ռուսաստանը և Արևմուտքը կփորձեն պահել «հարավկովկասյան խաղաքարտը» ծայրահեղ էսկալացիայի համար, ինչի մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին Sputnik-Հայաստան կայքին հայտնել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ մեկնաբանելով վերջերս լույս տեսած Stratfor-ի զեկույցը:
Stratfor ամերիկյան հետախուզական-վերլուծական մասնավոր կենտրոնի փորձագետների զեկուցի համաձայն՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակազդեցության կենտրոնը կարող է Ուկրաինայից տեղափոխվել Հարավային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:
«Այն, որ Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը բավական սրվել է և դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում, ակնհայտ է: Հարավային Կովկասը ևս, իր ռազմավարական դիրքով հանդերձ, չէր կարող բացառություն կազմել»,- նշեց Մինասյանը:
Ըստ նրա՝ տարածաշրջանում իր շահերն ունի և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն, իսկ առկա ներքին մրցակցությունը դրսևովում է սեփական դիրքերը հնարավորինս ամրապնդելու, ինչպես նաև դաշնակիցների հետ կապերի սերտացման միջոցով: Նա նշեց, որ վերջին տարիների տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներն ընթացել են հենց այդ քաղաքականության համատեքստում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասը բավական բարդ, պոտենցիալ պայթյունավտանգ տարածաշրջան է, կարծում եմ, կողմերը հնարավորինս կխուսփեն այն իրենց ներքին «խաղում» հնարավորինս լայն ներգրավելուց, քանի որ հետևանքները կարող են լինել անկանխատեսելի, իսկ մերձավորարևելյան անկայունության տարածումը մինչև Կասպից ծով հազիվ թե ձեռնտու լինի որևէ մեկի»,- ընդգծեց փորձագետը:
Ըստ նրա՝ այժմ նկատվում է նաև բավական հետաքրքիր հակառակ գործընթաց. նույն Հարավային Կովկասը, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է Արևմուտք-Ռուսաստան համագործակցության սակավաթիվ կետերից մեկը:
«Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ՌԴ-ն, ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ-ն փորձում են հնարավորինս նպաստել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ կանխելով կողմերի միջև լարվածության աճը»,- եզրափակեց Մինասյանը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
