Ադրբեջանում չկան պայմաններ ազատ ընտրությունների համար
Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում նախանշված են հերթական խորհրդարանական ընտրությունները: Այս առիթով Միլի Մեջլիսի փոխխոսնակը, ելույթ ունենալով երկրի ԿԸՀ-ում, հայտարարել է. «Ադրբեջանը ժողովրդավարական, իրավական պետություն է, և այդ սկզբունքներն արտացոլված են Սահմանադրության մեջ: Այդ իրավունքների իրացման տեսանկյունից ընտրությունները շատ կարևոր են: Համոզված եմ մինչև այսօր իրականացված ընտրությունները համապատասխանում են այն բոլոր այն փաստաթղթերի պահանջներին, որոնց միացել է Ադրբեջանը»:
Այս հայտարարությանը զուգահեռ ընտրություններին ընդառաջ Բաքվում «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտ» (ԺՆԻ) ոչ կառավարական կազմակերպությունը քննարկում է կազմակերպել, որտեղ ներկայացվել են «Ընտրական օրենսդրության վերլուծություն. միջազգային նորմեր, խնդիրներ և հեռանկարներ» զեկույցի արդյունքները: Ի դեպ, կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը քննարկման առաջարկին չի արձագանքել:
Նախ նշենք, որ համաձայն Ադրբեջանի Սսահմանադրության` խորհրդարանական ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ` նոյեմբերի առաջին կիրակի օրը: Ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական համակարգով: Խորհրդարան ընտրվում է 125 պատգամավոր միամանդատ ընտրատարածքներից:
ԺՆԻ նախագահը, ներկայացնելով վերլուծության արդյունքները, նշել է, որ Ադրբեջանում ընտրությունների` որպես ինստիտուտի վերացման վտանգ է առաջացել: Նրա խոսքով` տարեցտարի հանրությունն ավելի ու ավելի է կորցնում վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ: «Խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններում տեղերի 90%-ը բաժին է ընկնում իշխանության շահերը ներկայացնող անձանց: Նման վիճակագրությունը չի կարող իրապես արտացոլել հասարակական տրամադրությունները»:
Կառույցի ղեկավար Մամեդլին նշել է նաև, որ Ադրբեջանի սահմանադրությունը որևէ կերպ չի արտացոլում քաղաքական կուսակցությունների դերը հասարակական կյանքում: Միայն մեծամասնական համակարգով ընտրությունները սահմանափակում են կուսակցությունների դերը: Նրա խոսքով` ևս մեկ խնդիր է 2009-ին հիմնական օրենքից նախագահի կառավարման ժամկետների սահմանափակման վերացումը:
Կանոնավոր ընտրախախտումներին նպաստում է նաև անկախ դատական համակարգի բացակայությունը: «Նախընտրական միջավայրի վրա բացասաբար է անդրադառնում նաև ազատ հավաքների իրավունքի սահմանափակումը: 2012թ. 2400 անգամ մեծացել է չհամաձայնեցված հանրահավաքների կազմակերպման և դրանց մասնակցության համար նախատեսված տուգանքը: 13 մանաթից (12,3 դոլար) այն վերածվել է 30 հազ. մանաթի (28,6 հազ. դոլար)»,-նշել է իրավապաշտպանը: Նրա խոսքով` ընդդիմադիր դերակատարները նաև զրկված են հեռուստատեսությամբ քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից:
Միաժամանակ Ադրբեջանում էքզիթ-փոլլի անցկացումն այժմ հնարավոր է միայն ԿԸՀ-ի թույլտվությամբ: «Ըստ էության, ԿԸՀ-ն թույլտվություն է տալիս այն կառույցներին, որոնք կոչված են հանրային վերահսկողություն իրականացնել իր գործունեության նկատմաբ»:
Ինչպես նշված է ԺՆԻ զեկույցում. «ԿԸՀ-ը, խախտելով Ընտրական օրենսգրքի 106-րդ հոդվածը, սահմանել է ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո կազմվող, այսպես կոչված, «սևագիր արձանագրությունների» հաջորդականություն: Այս կարգը հնարավորություն է տալիս վերջնական արձանագրության մեջ արտատպել «անհրաժեշտ» տվյալներն այն դեպքում, երբ տվյալների միջև կա հակասություն: Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ դիտորդների կողմից ԿԸՀ ուղարկված արձանագրություններում տվյալների միջև հակասությունների պատճառով 2005-ին Հանձնաժողովը ստիպված էր չեղյալ հայտարարել 12 ընտրատարածքների քվեարկության արդյունքները»:
Ընտրություններում բողոքները քննող` ԿԸՀ կից գործող փորձագիտական խմբերը ևս վերահսկվում են ԿԸՀ անդամների կողմից: Անկախ այն հանգամանքից, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ են տեղադրված, դրանց արձանագրությունները հնարավոր չէ որպես ապացույց կիրառել, քանի որ դրանք չեն տրամադրվում շահագրգիռ կողմերին, նշել է ԺՆԻ փորձագետ Գուրբանովը:
Միաժամանակ Ադրբեջանն անտեսում է միջազգային կառույցների արձագանքն ու խորհուրդները` կապված ընտրությունների հետ: «Իշխանությունների համար էական չէ, թե ինչ եզրահանգում կտան ըհնտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդները: Առաքելությունը հրավիրվում է ընտրությունների լեգիտիմության տեսք հաղորդելու համար, քանի որ դա մասնագիտական հիմքով մշտադիտարկում իրականացնող միակ միջազգային առաքելությունն է»,-նշել է իրավագետ Հասանլին:
Այս ամենի ֆոնին Ադրբեջանի ընդդիմությունը քննարկում է ընտրությունները բոյկոտելու հարցը: «Մուսաֆաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Գաջիլիի խոսքով` ընդդիմությունն ընտրությունները բոյկոտելու բավարար հիմքեր ունի: «Երկրում չկա քաղաքական մրցակցության մթնոլորտ, չկան քարոզարշավի հավասար հնարավորություններ, ընտրական մարմիններն իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո են»,-նշել է ընդդիմադիր գործիչը:
Միաժամանակ «Մուսաֆաթի» առաջնորդը նշել է , որ բոյկոտի մարտավարությունը կարող էր ընդունելի լինել մինչև 2005թ., երբ իշխանությունները դեռևս «ժողովրդավարությանը փափուկ անցման» իմիտացիայի էին ստեղծում: Մինչդեռ այժմ կառավարող վերնախավը, հենվելով փողի ռեսուրսի վրա, հնարավոր է համարում առանց ժողովրդի և միջազգային հանրության աջակցության գործելը` լիովին անտեսելով ընտրությունների համար արդարացի պայմաններ ապահովելու կոչերը:
Քաղաքական գործչի կարծիքով` այս իրավիճակն անելանելի չէ, քանի որ իշխանությունների փողային ռեսուրսը կտրուկ կրճատվում են նավթի համաշխարհային գնի անկման և երկրում դրա արդյունահանման ծավալների կտրուկ կրճատման պատճառով:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ