ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում տեղական ընտրությունները սպառնում են երկրի արևելքում իրավիճակի սրմանը

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ԵՄ ղեկավարները Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կքննարկեն Մինսկի համաձայնագրերի իրականացումը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին, կողմերը պատրաստվում են քննարկել ոչ միայն Ուկրաինայի արևելքում հրադադարի պահպանումը, այլ նաև Մինսկի համաձայնագրերի քաղաքական մասի իրականացումը: Խոսքը մասնավորապես սահմանադարական փոփոխությունների մասին է, որի շրջանակներում պետք է իրականացվի իշխանության ապակենտրոնացում և Դոնբասին տրվի հատուկ կարգավիճակ:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահն արդեն Գերագույն Ռադային է ներկայացրել Սահմանադրությունում Մինսկի համաձայնագրերին համապատասխան փոփոխությունների նախագիծը, որն ուկրաինացի օրենսդիրները պատրաստվում են քննարկել եկող շաբաթ: Սակայն Պորոշենկոյի այս նախագիծն արդեն մերժել են Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները, որոնք միակողմանիորեն հայտարարել են տեղական ընտրությունների անցկացման սեփական ժամանակացույցը: Այսպես,Կիևը Ուկրաինայի ողջ տարածքում՝ այդ թվում նաև Դոնեցկում և Լուգանսկում, տեղական ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 25-ին, սակայն Դոնեցկում այն պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 18-ին, իսկ Լուգանսկում՝ նոյեմբերի 1-ին: Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Դոնեցկում և Լուգանսկում տեղական ընտրությունները պետք է անցկացվեն մինչև ընթացիկ տարվա վերջ՝ ուկրաինական սահմանդրության համաձայն: Փաստորեն, առանց Կիևի հետ համաձայնեցնելու տեղական ընտրությունների անցկացումը Դոնբասում հանդիսանում է Մինսկի համաձայնագրերի խախտում, ինչը կարող է հանգեցնել Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների վերականգնմանը՝ հաշվի առնելով, որ շփման գծում լարվածությունը վերջին ամիսներին գնալով ավելանում է:

Հատկանշական է, որ լարվածության աճով պայմանավորված ակտիվացել են  նաև ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ դիվանագիտական ջանքերը: Այսպես, նախօրեին Մինսկում կայացավ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբի հանդիպում, որի մասնակիցները պայմանավորվել են մինչև սեպտեմբերի 1-ը Դոնբասում շփման գծում հասնել հրադադար հաստատման: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը: Նա նաև տեղեկացրել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծի մոտ գտնվող ուսումնական հաստատությունների տեղակայման մասին ճիշտ տեղեկության փոխանակման շուրջ: 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: