ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը վերահսկողություն է սահմանում սոցցանցերի նկատմամբ

Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը կսկսի սերտիֆիկացնել ինտերնետ-մեսենջերների (Viber, WhatsApp, Skype) գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով  Ադրբեջանի կապ և բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովին:

Վերջինիս խոսքով՝ այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են սկսվել նշված ընկերությունների հետ, և նրանցից շատերը դրական են արձագանքել իշխանությունների այս քայլին:

«Մենք՝ որպես կանոնակարգող մարմին, կարծում ենք, որ այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են Ադրբեջանում տեղեկատվության զանգվածային հավաքագրմամբ, պետք է իրենց գործունեությունն իրականացնեն անձնական տվյալների պահպանության մասին ադրբեջանական օրենսդրությանը համապատասխան, այսինքն՝ հավաստագիր ստանան»,- նշել է նախարարը: Աբբասովը նշել է, որ սոցցանցերը պետության կողմից վերահսկելը միանգամայն բնականոն է և նման պրակտիկա արդեն կիրառվում է մի շարք երկրներում:

Նշենք, որ սոցցանցերը պետական վերահսկողության տակ են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրանը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Վիետնամը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Վենեսուելան, Թուրքիան և այլն: Հաշվի առնելով, որ թվարկված այս երկրներում իշխանությունները խոսքի ազատության իրավունքը սովորաբար դիտարկում են որպես հակապետական երևույթ և իրենց «պարտքն» են համարում պայքարել դրա դեմ՝ իհարկե, միանգամայն օրինաչափ է, որ Ադրբեջանում ևս պատրաստվում են կիրառել այդ պրակտիկան:  Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը ևս շատ «զգայուն» է երկրում հակաիշխանական տրամադրությունների ցանկացած դրևորման նկատմամբ:

Սոցցանցերի նկատմամբ վերահսկողություն հաստատելով՝ Ադրբեջանը հետապնդում է հակաիշխանական տրամադրությունները բացահայտելու նպատակ: Իսկ Թուրքիայի պրակտիկան այս հարցում ևս մեկ անգամ հավաստում է այդ: Այսպես, 2014 թվականի մարտին Թուրքիայի տարածքում Twitter-ն արգելափակվեց Էրդողանի հեղինակության վրա բացասաբար ազդող գրառման պատճառով: Նույն ժամանակահատվածում արգելափակվեց նաև YouTube-ի հասանելիությունը: Չնայած այս տարվա ապրիլին Թուրքիայի սահմանադրական դատարանն այդ որոշումը հակասահմանադրական ճանաչեց և վերականգնվեց YouTube-ի և Twitter-ի հասանելիություն, սակայն իշխանությունները հակակառավարական տրամադրությունների առաջացման և տարածման մի փոքր առիթի դեպքում կրկին ինչ-որ ժամանակահատվածով արգելափակում են դրանց հասանելիությունը: Ակնկալվում է, որ Ադրբեջանաում ևս տվյալ օրենքը գործելու է հենց այս մեխանիզմով: 

Նման օրենքի ընդունում Ադրբեջանում վկայում է, որ այլախոհների դեմ պայքարելու ալիևյան վարչակարգի ավանդական մեթոդներն այլևս արդյունավետ չեն և հակաիշխանական տրամադրությունները երկրում գնալով ուժեղանում են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: