ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիան առաջին անգամ ցամաքային գործողություններ է սկսել Եմենում

Եմենում իսկական պատերազմական իրավիճակ է: Սաուդյան Արաբիան, ով գլխավորում էր Ալ-Հութի շարժման դիրքերի ուղղությամբ իրականացվող ավիահարվածները, ցամաքային գործողությունները է սկսել և հայտարարում է մայրաքաղաք Սանան գրավելու իր մտադրության մասին: Սաուդական իշխանություններն ավելի քան 130 միավոր զրահատեխնիկա են մտցրել Եմեն: Լրատվամիջոցները հայտնում են, որ Եմեն են ժամանում սաուդացի մասնագետները և Սաուդյան Արաբիայում վերապատրաստում անցած ավելի քան 1000 եմենցի զինվորները:

Anadolu գործակալությունը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի ցամաքային զորքերն առաջ են ընթանում Եմենի հյուսիսային շրջաններում` նպատակ ունենալով վերջնականապես ոչնչացնել Ալ-Հութի շարժման զինյալներին: Սա առաջին ցամաքային գործողությունն է մարտին սկսված ավիահարվածներից հետո: Նշվում է, որ սաուդական զորքերը Սաադա նահանգում երկու շրջան են գրավել և մտադիր են առաջանալ դեպի Հութի շարժման դիրքերը:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային վերջերս հաջողվեց հութիներից գրավել Ադեն նավահանգիստը և Թաիզը: Սակայն մայրաքաղաք Սանան անցյալ տարվա սեպտեմբերից վերահսկվում է հութիների կողմից:

Մտավախություն կա̦, որ Իրանը կարող է խիստ արձագանքել սաուդական գործողություններին, ինչը կարող է ավելի մեծացնել ճգնաժամի մասշտաբները: Խնդիրն այն է, որ որոշ տեղեկությունների համաձայն հենց Իրանն է ֆինանսավորում շիական Ալ-Հութի շարժմանը` այս կերպ փորձելով դիմագրավել Եմենում սաուդական ազդեցության տարածմանը: Հետևաբար, կոալիցիայի կողմից ցամաքային գործողություններ սկսելը կարող է առավել սրել իրավիճակը:

Որոշ վերլուծաբաններ անգամ կարծում են, որ Եմենում կարելի է դիտարկել ոչ միայն Իրան-Սաուդյան Արաբիա առճակատումը, այլ նաև ավելի լայն պատերազմ, որում ներգրավված են մի կողմից ԱՄՆ-ը և նրա տարածաշրջանային դաշնակիցները, իսկ մյուս կողմից Իրանը, Ռուսաստանը, Սիրիան և անգամ Չինաստանը:

Արդյունքում տուժում է Եմենի բնակչությունը: Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպություններն իրենց վերջին զեկույցներում մեղադրել են հակամարտող կողմերին ռազմական հանցագործություններ իրականացնեու մեջ: Մասնավորապես, Human Rights Watch-ը նշել է, որ կոալիցիոն ուժերն իրենց ավիահարվածների ժամանակ կասետային զինամթերք են օգտագործում, ինչն ավերիչ հետևանքներ է ունենում: ՄԱԿ-ի տվյալներով մարտից սկսված ավիահարվածների հետևանքով ավելի քան 4500 խաղաղ բնակիչ է սպանվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: