ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում արտահերթ ընտրություններին կմասնակցի 29 կուսակցություն

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նախատեսված է անցկացնել նոյեմբերի 29-ին, կմասնակցի 29 կուսակցություն, տեղեկացնում է Tert.am-ը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, այդ մասին ասված է Թուրքիայի Կենտրոնական ընտրական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այսօր կներկայացնի ժամանակավոր կառավարության կազմը։

Դրանից հետո Թուրքիայում կմեկնարկի խորհրդարանական կրկնակի ընտրությունների նախապատրաստությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն չէր կարողացել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը։

Դրանից հետո առաջ էր քաշվել կոալիցիոն կառավարություն ստեղծելու տարբերակը, սակայն խորհրդարան անցած մյուս երեք ուժերի հետ բանակցություններն այդ հարցում արդյունք չէին տվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: