ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը Նյու-Յորքում կարող է հանդիպել Պորոշենկոյին

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պատվիրակության կազմում են լինելու նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, ինչպես և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը: 

Լավրովն արդեն հայտարարել է, թե Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, եթե նման առաջարկ լինի ամերիկյան գործընկերների կողմից: Արտգործնախարարը հավելել է նաև, որ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը միակ հարթակը չէ, ուր կարող են հանդիպել ՌԴ և ԱՄՆ նախագահները: Ըստ նրա՝ առաջիկայում նախատեսվում են նաև 20-ի խմբի, ԱԽՏՀ գագաթաժողովները:   

Մյուս կողմից հայտնի է դարձել, որ Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին պատրաստվում է  մասնակցել նաև Ուկրաինայի նախագահ Պետեր Պորոշենկոն: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը:  Վերջինիս խոսքով՝ նստաշրջանը կարող է նորմանդական քառյակի ղեկավարների հանդիպման հնարավորություն ընձեռել, թեև այդ մասին պայմանավորվածություն դեռևս չկա: 

Նշենք, որ Ուկրաինայի նախագահը երեկ գրառում էր կատարել Facebook-յան իր էջում, որտեղ խոսել էր առաջիկայում «նորմանդական քառյակի» հնարավոր հանդիպման մասին: Պորոշենկոն նշել էր, թե հանդիպման ընթացքում ինքը պատրաստվում է բարձրացնել Ռուսաստանում գտնվող օդաչու Նադեժդա Սավչենկոյի և ազատազրկված կինոռեժիսոր Օլեգ Սենցովի հարցը: «Օրակարգում են նաև հրադադարի ռեժիմը, խաղաղ բնակչության շրջանում զոհերի, զինուժը հետ քաշելու և ԵԱՀԿ մշտական դիրքեր կառուցելու հարցերը, որոնք ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման երաշխիք պետք է լինեն»,-գրել էր Պորոշենկոն:    

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: