ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիևում բախումների հետևանքով կա մեկ զոհ

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Ռադայի շենքի մոտ ցուցարարների և իրապահների միջև բախումների հետևանքով ոստիկանների շրջանում մեկ զոհի մասին: «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, մեջբերելով Կիևի ոստիկանապետ Ալեքսանդր Տերեշչուկին, հայտնել է, որ բախումների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է շուրջ հարյուր իրավապահ: Նրանցից տասը ծանր վիճակում է:  

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ Կիևում Գերագույն ռադայի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր գրոհել են խորհրդարանի շենքը: Ոստիկանությունն ուժի միջոցով նրանց հետ է մղել:

Իրավապահները մի քանի շրջանով շրջապատել են Ռադայի շենքը: Ցուցարարները ոստիկաններին հարվածել են փայտերով և կիրառել են արցունքաբեր գազ:

Ավելի վաղ Ուկրաինայի Ռադան առաջին ընթերցումով ընդունել էր Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու օրինագիծը:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: