ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ է պայմանավորված PKK-ի նման ակտիվացումը

Թուրքական իշխանությունները նոր ուժով են ռմբակոծում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերը: Անցյալ գիշեր տասնյակ թուրքական ինքնաթիռներ Իրաքի հյուսիսում ռմբակոծել են PKK-ի դիրքերը: Reuters գործակալությունը, հղում անելով Թուրքիայի կառավարությունում ունեցած իր աղբյուրներին, հայտնում է, որ  F-16 և F-4 ինքնաթիռները ռմբակոծել են Կանդիլ, Բասյան Ավաշին և Զապ շրջաններում տեղակայված PKK-ի դիրքերը, այդ թվում նաև պարենային օբյեկտները: Հաղորդագրության մեջ նշվում է̦ որ 40 քուրդ զինյալ է  սպանվել: Թուրքական կառավարությունը խոստանում է արմատախիլ անել PKK-ի ահաբեկչական տարրերին:

Այս կերպ իշխանությունները պատասխանում են թուրքական անվտանգության ուժերի վրա PKK-ի հարձակմանը, որի հետևանքով 16 թուրք զինվոր էր սպանվել:  Սակայն ակնհայտ է, որ թուրքական իշխանությունների գործողություններն ի զորու չեն կասեցնել PKK-ի հարձակումները: Agence France Presse գործակալությունը հատնում է, որ Իգդիր նահանգում` Ադրբեջանի հետ սահմանի մոտ, տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 12 թուրք ոստիկան է սպանվել, ևս 3-ը՝ վիրավորվել: Սա PKK-ի իրականացրած հերթական արյունալի գործողությունն է թուրքական անվտանգության ուժերի դեմ:

Թուրքիայում ընդդիմությունը մեղադրում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կառավարությանը` երկիրը բռնության մեջ ներքաշելու համար: Ի պատասխան ընդդիմությունից հնչող մեղադրանքներին` վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուի հետ: Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը, ԺՀԿ-ի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել PKK-ի վերջին հարձակումների և բռնության աճի կապակցությամբ: Սակայն դժգոհությունները չեն դադարում:  

Վերլուծաբանները քննարկում են PKK-ի նման ակտիվացման պատճառները` մատնանշելով իշխանությունների հետ հակամարտությունը կարգավորելու PKK-ի պատրաստակամությունը: Ոմանք կարծում են, որ PKK-ն ոչ միայն պատասխանում է իշխանությունների բռնությանը, այլ նաև փորձում է հաղորդագրություն ուղարկել քրդական Ժողովուրդների դեմակրատիա կուսակցությանը, որ PKK-ն պետք է գերակայող դիրք ունենա քրդերի նկատմամբ, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում քրդական կուսակցության ստացած քաղաքական իշխանության մի մասը լինի: Մուրաթ Աքսոյը  Today’s Zaman-ում հրապարակված իր հոդվածում դիտարկում է նաև այն տարբերակը, որ բռնությունների hետևում շատ հաճախ կանգնած է ոչ թե PKK-ն, այլ նրանք̦ ովքեր ցանկանում են գործել PKK-ի անունից: Վերլուծաբանը չի բացառում, որ ահաբեկչությունների այս սրացումը վերահսկվում է իշխանությունների և PKK-ի կողմից:

Իսկ Էրդողանի նպատակների շուրջ գրեթե բոլոր վերլուծաբանները համակարծիք են` նշելով, որ ԱԶԿ-ի նպատակն է օգտագործել երկրի անվտանգությանը սպառնացող վտանգները և նոյեմբերի 1-ի ընտրություններում ավելի շատ ձայներ հավաքել՝ կառավարություն ձևավորելու համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: