ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այն, ինչ տեղի է ունենում Մոլդովայում, սխալ է Ուկրաինայի հետ համեմատելը

Արդեն մի քանի օր է Քիշնևի կենտրոնական հրապարակում շարունակում է աճել ցուցարարների վրանային ճամբարը: Մոլդովայի մայրաքաղաքում բողոքի ակցիայի մասանկիցների թիվը հասնում է մոտ 100 հազարի: Ինչպես հայտնի է, ցուցարարները պահանջում են, որպեսզի կառավարությունը հրաժարական տա, երկիրը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնի և իրականացվի հետաքննություն օֆշորային տարածքներ 1 միլիարդ եվրոյի փոխանցման գործարքը: Հիշեցնենք` հենց նշված գործարքն էլ բողոքի զանգվածային ցույցերի առիթ էր դարձել: Ակցիայի կազմակերպիչը «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնությունն է:

Եվ այս ամենի ֆոնին մեզ քաջ հայտնի սցենարով արևմտյան ու ռուսական ԶԼՄ-ները փորձում են «ճիշտ» պիտակավորում տալ Մոլդովայի դեպքերին: Լուրջ քննարկում է ծավալվել այն հարցի շուրջ, թե արդյոք Քիշնևում ևս մեկ «մայդան» է նախապատրաստվում: Որքան էլ հասկանալի լինի ուկրաինական դեպքերից հետո թե՛ արևմուտքի, թե՛ ռուսական կողմի զգայունությունը նման հարցերի նկատմամբ, այնուամենայիվ պետք է նշել, որ հապշտապ արված եզրակացություններն ու տրված պիտակավորումները միայն խորացնում են ճգնաժամը:

Իսկ այն, որ Մոլդովայի իրադարձությունները, համենայն դեպս առայժմ, հեռու են «մայդան» կոչվելուց, վկայում են մի շարք հանգամանքներ, որոնցից ամենածանրակշիռը թերևս այն է, որ բողոքի ակցիային այսօր միացել են ռուսամետ երկու կուսակցություն: Խոսքը Սոցիալիստական և «Մեր կուսակցությունը» քաղաքական ուժերի մասին է, որոնց առաջնորդներն, իրենց հերթին, կոչ են արել մոլդովացիներին միանալ ակցիաներին` անկախ քաղաքական հայացքներից:   

Սակայն, միաժամանակ դժվար է հավատալ, որ տարբեր դերակատարներ, այդ թվում`Մոլդովայից դուրս, տեղի ունեցող իրադարձությունների միջոցով չեն փորձի սեփական շահերը հետապնդել: Եվ հասկանալի է, որ այս ամենում մոլդովացիներից պահանջվելու է մեծագույն զգուշավորություն` սոցիալական բողոքի ակցիան քաղաքական շահարկումներից զերծ պահելու համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: