ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանը կքննարկի Ադրբեջանում բռնաճնշումների հարցը

Եվրախորհրդարանի Լիբերալ-դեմոկրատական դաշինք խմբակցությունը (ALDE group) խորհրդարանում սեպտեմբերի 10-ին նախանշված նիստում Ադրբեջանում բռնաճնշումներին առնչվող բանաձևի նախագիծ է ներկայացնելու: 

Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել խմբակցության Նիդեռլանդներից անդամ Մարիետ Շակեն: 

«Եվրոպայի խորհրդարանը շտապ կարգով պետք է քննարկի Ադրբեջանում մարդու իարվունքների վիճակի հետ կապված բանաձևի նախագիծը և քվեարկություն անցկացնի: Բանաձևի նախագիծը ներկայացնելու է ALDE group խմբակցությունը»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը: 

Այդ խմբակցության անդամներն օրերս դատապարտել էին Ադրբեջանում իշխանությանը քննադատած անձանց նկատմամբ ընդունված դատավճիռները և Եվրամիությանը կոչ արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում բռնաճնշումների դեմ: Խմբակցությունը հանդես էր եկել «Եվրամիությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանում քննադատական ձայներին բանտեր նետելու կապակցությամբ» վերնագրով հայտարարությամբ: 

Եվրախորհրդարանի ALDE group խմբակցության անդամ է նաև Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Ադրբեջանի գծով զեկուցող Աննելի Յաատենմակին: 

Ենթադրվում է, որ սեպտեմբերի 10-ին Բրյուսելում կընդունվի Ադրբեջանում բռնաճնշումների վերաբերյալ բանաձևը: 

Ուշագրավ է, որ Եվրախորհրդարանում Ադրբեջանի իշխանություններին դատապարտող բանաձևի հավանական ընդունմանը զուգահեռ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով հանդես է եկել այդ երկրում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը: 

«Դատական համակագում մեքենայությունների մասին բաց խոսողներին պատժող կառավարության դեմ պատժամիջոցներն ամենաուժեղ միջոցն են: ԱՄՆ-ի կառավարությունն անհանգստություն արտահայտող հայտարարություններից պետք է անցնի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների», - EurasiaNet.org-ի փոխանցմամբ` հայտարարել է Կոզլարիչը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: