ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևը կանխել է Ադրբեջանում «արաբական գարնան» կրկնությունը

Ադրբեջանի նախագահը հերթական սենսացիոն հայտարարությունն է արել: «Մերձավոր Արևելքում իրականացված սցենարները նախատեսված են եղել նաև Ադրբեջանի համար: 2011 և 2012 թվականներին որոշ օտարերկրյա շրջանակներ խոսում էին Ադրբեջանում «արաբական գարնան» մասին` պնդելով̦ որ այս գործընթացն անխուսափելի է: Նրանք հազարավոր քայլեր էին ձեռնարկում երկրում իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ելույթ ունենալով տնտեսական հարցերի քննարկմանը և 2016 թվականի պետական բյուջեի պլանավորմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:

 Նա նշել է̦ որ «2013 թվականի սկզբից այս գործընթացներն ավելի լուրջ բնույթ են ստացել̦ և նախագահական ընտրությունների նախաշեմին որոշ ուժեր փորձել են ոչնչացնել Ադրբեջանը»: Ալիևը վստահ է̦ որ այդ գործողությունները «ծրագրվել են ադրբեջանական ժողովրդի և պետության թշնամիների կողմից»:

Այն̦ որ Ալիևի կլանը տառապում է այն մտքից̦ որ իրեն ցանկանում են տապալել̦ վաղուց է հայտնի: Հենց դա է պատճառը̦ որ Ադրբեջանում ցանկացած բողոքի ձայն դիտարկվում է որպես «հեղաշրջման փորձ»̦ իսկ այդ ձայնը հնչեցնողներն անմիջապես հայտնվում են բանտում: Ալիևն անգամ չի թաքցնում այդ փաստը: «Ադրբեջանի իրավապահ մարմինները կասեցրել են երկիրն ապակայունացնելու բոլոր փորձերը»,- ասել է նա: Արդյունքում̦ Ադրբեջանում տիրող ավտորիտարիզմն ավելի է կոշտանում:

Հատկանշական է̦ որ Ալիևի նշած 2012-2013 թվականները հենց այն ժամանակահատվածն են̦ երբ Ադրբեջանում լրագրողների և հասարակական կազմակերպությունների հանդեպ իսկական արշավ սկսվեց: 2013 թվականին «Եվրոտեսիլ» մրցույթի ժամանակ այդ արշավն իր գագաթնակետին հասավ: Հենց այդ ժամանակ Եվրոպան տեսավ̦ թե ինչպես են Ադրբեջանում լռեցնում բողոքի ձայները:

Ադրբեջանի նախագահը հարկ է համարել անդրադառնալ նաև աշխարհում տիրող տնտեսական և ֆինանսական ճգնաժամին: «Եվրոպայում և Ասիայում տնտեսական անկում է տիրում: Բայց մենք կարողանում ենք հաջողությամբ հաղթահարել այն̦ պաշտպանում ենք մեր երկիրը̦ ապահովում անվտանգությունը̦ կայունությունն ու երկրի տնտեսական զարգացումը»̦ - ասել է Ալիևը` հավանաբար մոռանալով̦ որ օրեր առաջ տնտեսական խնդիրների պատճառով ստիպված եղավ արտահերթ նիստ հրավիրել:

Մի փաստ ևս: Ադրբեջանի պետական բյուջեի գրեթե 50%-ն ապահովվում է էներգետիկ ռեսուրսների շնորհիվ̦ իսկ վերջին շրջանում̦ ինչպես գիտենք̦ նավթի գինն անկում է ապրում: Ադրբեջանական Haqqin.az կայքը հաշվել է̦ որ միայն մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի եկամուտները կրճատվել են 33%-ով: Այս տեսանկյունից անհասկանալի են տնտեսական զարգացման մասին Ալիևի հայտարարությունները:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: