ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է. Կարեն Բեքարյան

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զարգացումները: Խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացից` բանախոսն ընդգծեց հերթական, բայց արդեն պարբերական դարձող սրացումները ՀՀ-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան սահմաններում: «Այս սրացումները որոշակի տարբերություններ ունեն մինչ այդ եղածներից, քանի որ զինատեսակը փոփոխություն է կրում: Եվ սա արդեն դիտվում է ոչ թե որպես մեկանգամյա գործողություն, այլ դառնում է խաղի կանոն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պայմաններում», - նշեց քաղաքագետը` ցավով արձանագրելով զոհերի առկայություն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում:

«Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Ադրբեջանում իրավիճակն օրեցօր սրանում է կապված քաղհասարակության, ակտիվիստների, լրագրողների հետ: Բռնությունների, հետապնդումների բավական մեծ աճի պայմաններում միամտություն կլինի ակնկալել, որ այդ անհանդուրժողականությունը կարող է չաճել սահմաններին: Ադրբեջանում իշխող կլանը հայտնվել է բավական անոմալ իրավիճակում, և դրանից բխող գործողություններն իրենց ազդեցությունն են ունենում թե իրենց հասարակության, թե մեր և ԼՂՀ-ի վրա», - նշեց Բեքարյանը` միաժամակ հավելելով, որ ստեղծված իրավիճակի մեջ իրենց որոշակի պատասխանատվության բաժինն ունեն նաև որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ, որոնք փորձում են անընդհատ համահարթեցնել իրավիճակը և չբարձրաձայնել խնդիրներն այնպես, ինչպես դրանք կան:

Փորձագետը նշեց, որ միջազգային ուժերի համահավասարեցնող հայտարարություններն Ադրբեջանի կողմից դիտարկվում են եթե ոչ որպես խրախուսում, ապա իր կողմից իրականացվող գործողությունների անտեսում:

«Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահը կարևորեց նաև ԼՂՀ-ում սպասվող ՏԻՄ ընտրությունները` նշելով, որ այդ ընտրությունները, դրանց ացկացման որակը մեծագույն ապացույցն են նրա, որ «որևէ մեկի մտքով երբևէ չանցնի, որ ԼՂՀ-ն իր ձեռք բերած ժողովրդավարությամբ կարող է ապագան կապել Ադրբեջանի հետ»:

Խոսելով Եվրախորհրդարանի վերջին բանաձևի և Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առաջարկի մասին` Բեքարյանը նշեց, որ բանաձևը բավական սուր հարցադրումներ է պարունակում, այդ թվում՝ խոսվում է Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին:

Ադրբեջանում տիրող ներքին իրավիճակը մարդու իրավունքներից զատ մեկ այլ կարևոր կողմ ևս ունի: Երկրում սթրեսային իրավիճակ է տիրում Կենտրոնական բանկի, մանաթի փոխարժեքի անկման, եկամուտների նվազման հետ կապված. «Այս ամենը ցույց է տալիս, որ մոտ ապագայում Ադրբեջանում որևէ կայունություն կամ որևէ վերադարձ դեպի բանակցային գործընթացի կառուցողական մաս, երևի թե հնարավոր չէ ակնկալել: Հետևաբար, և՛ ՀՀ-ն, և՛ ԼՂՀ-ն իրենց գործողություններում պետք է հաշվի առնեն այս իրողությունները դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Փորձագետը նաև նշեց,  որ Ադրբեջանում տիրող այս իրավիճակի պայմաններում «Իսլամական պետությունն» Ադրբեջանը դիտարկում է իր համար մարդկային ռեսուրսների դաշտ, ինչն ամենևին պատահական չէ: Սա որոշակի պահի կարող է մարտահրավեր դառնալ նաև մեզ համար և պետք է մշտապես գտնվի մեր ուշադրության կենտրոնում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: