ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական ուղղությամբ նախաձեռնողականությունը պետք է էապես ակտիվացնել

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զարգացումները: Խոսելով ինտեգրացիոն գործընթացներից Բեքարյանն անդրադարձավ եվրոպական ուղղությամբ գրանցված վերջին զարգացումներին: Անդրադառանալով Լյուքսեմբուրգի հայտարարությանը Հայաստանի և Բելառուսի հետ նոր տիպի պայմանագիր կնքելու մասին` փորձագետն ընդգծեց, որ այն բավական անորոշ էր և անկոռեկտության բավական մեծ տարրեր էր պարունակում:

 «Որոշակիության բացակայությունն իր հետ երկու բան է բերում: Առաջինը̦ այստեղ կա ոչ թե գործընթացի, այլ արտահայտվողի խնդիր: Բայց մյուս կողմից սա ազդակ է մեր իշխանություններին, ընդդիմությանը և քաղացիական սեկտորին, որ եվրոպական ուղղությամբ նախաձեռնողականությունը պետք է էապես ակտիվացնել քանի դեռ ժամանակ կա», - ասաց Կ. Բեքարյանը` չբացառելով նաև այն տարբերակը, որ այս անորոշությունը կարելի է մեկնաբանել որպես անձի կողմից ոչ կոռեկտ արտահայտություն:

Եվրոպական Միության պարագայում մեզ անմիջականորեն չառնչվող, բայց առնչվելու հնարավորություն ունեցող խնդիր է միգրատների ճգնաժամը: «ԵՄ-ն հիմա իր ամենադժվարին օրերից մեկն է ապրում թե որպես կառույց իր որոշումների ընդունման գործընթացում իր խնդիրներով, թե առանձին երկրների մակարդակով: Եվ սա, բնականաբար, իր անուղղակի արձագանքն է ունենալու գործընկերների, այդ թվում նաև Հայաստանի վրա տրամադրվող հնարավոր ռեսուրսների, ժամանակի, հետաքրքրության տեսանկյունից»:

Բեքարյանն ընդգծեց, որ ամառվա ընթացքում զարգացումներն ավելի շատ էին Եվրասիական ուղղությամբ: Նա մատնանշեց ամենավերջին, իր մեջ նաև բանակցային էլեմենտ պարունակող օրինակներից ՀՀ նախագահի այցը Մոսկվա և ՌԴ նախագահի հետ աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում եվրասիական, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ուղղությամբ որոշակի քննարկումներ տեղի ունեցան:

Բանախոսն առանձնացրեց նաև ՀՀ վարչապետի մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին̦ որտեղ հետաքրքիր միտք հնչեց այն մասին, որ Հայաստանը ԵԱՏՄ իր գործընկերների համեմատությամբ  մի շարք հետաքրքիր տարբերություն ունի. բավական լավ փորձ ունի ԵՄ-ի հետ բանակցությունների և ԵՄ-ի հետ չափորոշիչների համապատասխանեցման հարցում: Եվ այս փորձը շատ օգտակար կարող է լինել ԵԱՏՄ մեր գործընկերների և նաև կառույցի համար հետագա որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման և բանակցությունների իրականացման տեսանկյունից: «Սա շատ կարևոր է, քանի որ մեզ լրացուցիչ հնարավորություններ է տալիս և մաքսիմալ կերպով պետք է կիրառվի», - ընդգծեց նա:

Անդրադառնալով նաև Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրին` Բեքարյանը նշեց, որ այն հնարավորությունների բավական մեծ դաշտ է ստեղծում թե' տարածաշրջանային ծրագրերի,  թե' անմիջականորեն երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Ամփոփելով` փորձագետը նշեց, որ այսօր մենք ապրում ենք բավական բարդ, պայթյունավտանգ տարածաշրջանում` Մեծ Մերձավոր Արևելքում, հետևաբար համախմբման և զգոնության, ինչպես նաև որոշակի նախաձեռնություններով որոշակի ակտիվացման կարիք կա: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    13.10.2024
       
    14.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: