ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովայում շարունակվող ցույցերի ֆոնին Ազգային բանկի նախագահը հրաժարական է տվել

Մոլդովայի Ազգային բանկի նախագահ Դորին Դրեգուցանուն սեպտեմբերի 21-ին հրաժարական է տվել՝ մեղադրելով իշխանություններին երկրում ստեղծված ճգնաժամի մեղքը ֆինանսական կարգավորիչների վրա գցելու փորձերի մեջ: Մասնավորապես Դրուգուցանուն մատնանշել է երկրի վարչապետ Վալերի Ստրելեցի հայտարարությունը` կապված ազգային արժույթի փոխարժեքի անկման հետ:

Ազգային բանկի նախագահն ընդգծել է, որ իր հրաժարականը կապված չէ ընդդիմության պահանջների հետ: Դրեգուցանուի հետ խորհրդարանին հրաժարականի դիմում է ներկայացրել նաև բանկի փոխնախագահը:

Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ Մոլոդվայի ընդդիմադիր ուժերը բազմահազարանոց ցույցեր են անցկացնում երկրի գլխավոր հրապարակում՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը: Մոլդովայում համընդհանուր դժգոհության պատճառ է դարձել էլեկտրաէներգիայի սակագինը 37, իսկ գազինը՝ 15 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ իշխանությունների որոշումը, ինչպես նաև երկրի երեք բանկերից մոտ 1 մլրդ դոլարի անհետացումը:

Մոլդովայում «Արժանապատվություն և իրավունք» քաղաքացիական հարթակի կողմից կազմակերպված բողոքի մասայական ակցիաների մասնակիցները, մասնավորապես, պահանջում են երկրի ղեկավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում:

Իշխանություններն ի սկզբանե հրաժարվել են կատարել ցուցարարների պահանջները: Սակայն երկրում ստեղծված իրավիճակը  նրանց մոտ այնուամենայնիվ որոշակի անհանգստութուն  է առաջացրել: Իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու համար Ստրելեցը հանձնարարել է երկրի էկոնոմիկայի նախարարությանը վերանայել սակագների բարձրացման վերաբերյալ որոշումը:

Փորձագետները կարծում են, որ Քիշնևի կենտրոնում բողոքի ցույցերը կավարտվեն առանց էական արդյունքների: Դրանց մասնակիցների շարքերը բավականին նոսրացել են: Ցուցարարներն արդեն այդքան ծայրահեղ չեն իրենց պահանջներում և պատրաստ են արևմտյան միջնորդների օգնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների, այլ ոչ թե արտահերթ ընտրութունների, միջոցով երկրում ինչ-որ բան փոխել:

Նշենք, որ Մոլդովայի իշխող «Հանուն եվրոպական ինտեգրացիայի դաշինքը» քննադատության է ենթարկվել նաև արտասահմանյան դոնորների, այդ թվում` նաև Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից, որոնք դադարեցրել էին երկրի ֆինանսավորումը:

Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչը զգուշացրել է մոլդովական իշխանություններին, որ հազարավոր մարդկանց պահանջն անտեսելը կարող է հասարակությունում բևեռացվածություն առաջացնել՝ ապակայունացնելով երկրի քաղաքական և տնտեսական դրությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: