ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան Ռուսաստանից Ղրիմի և Դոնբասի համար 50 մլրդ դոլար է պահանջում

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են Ռուսաստանից միջազգային դատարաններում մոտ 50 մլրդ դոլար պահանջել որպես «վնասի փոխհատուցում» Ղրիմի և Դոնբասի համար: Այս մասին ասել է երկրի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը, գրում է Lenta.ru-ն:

«Խոսքը միլիարդավոր գումարների մասին է: Ընդ որում՝ միլիարդավոր գումարները կարող են լինել տարբեր հայցերով: Կարծում եմ, տարբեր հայցերով գումարը կարող է հավասարվել ՅՈՒԿՕՍ-ի գործով փոխհատուցման չափին»,- նշել է Կլիմկինը:

Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմը հաշվել է ամեն ինչ՝ «նույնիսկ բնական պաշարները՝ ներառյալ ավազը, որն ուկրաինացիները չեն կարողանում օգտագործել»: Ըստ Կլիմկինի` այս հարցի լուծումը միջազգային դատարաններում 4-6 տարի կպահանջի:

Նշենք, որ սա Ռուսաստանի դեմ Ուկրաինայի առաջին հայցը չէ միջազգային դատարան: Կիևը Ղրիմի՝ Ռուսաստանին միավորվելու կապակցությամբ Ուկրաինայի կրած տնտեսական վնասները փոխհատուցելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան արդեն հայց է ներկայացրել 2014 թվականի դեկտեմբերին: Հայցում նշված գումարը գերազանցում է տրիլիոն գրիվնան, որը համարժեք է 47.3 մլրդ ամերիկյան դոլարի: Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Կիևը մտադիր է Մոսկվայի դեմ հայց ներկայացնել թերակղզում սեփականության կորստի յուրաքանչյուր դեպքի համար:

Այժմ Կիևը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին մի քանի հայց է ներկայացրել Մոսկվայի դեմ: Օգոստոսի 4-ին Կիևը հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ռուսաստանի դեմ չորս հայց ներկայացնելու մասին: Ուկրաինայի արդարատադության նախարար Պավել Պետրենկոյի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է Ղրիմի տարածքում Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերին:

Ավելի վաղ՝ հունիսի 2-ին, Ուկրաինայի արդարադատության նախարարի տեղակալը հայտնեց, որ Ուկրաինան մտադիր է պահանջել Ռուսաստանի արտասահմանյան գույքը՝ որպես երկրի կազմից Ղրիմի դուրս գալու հետևանքով ստացած տնտեսական վնասների փոխհատուցում:

Ինչպես նշել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, եթե Կիևին հաջողվի ապացուցել, որ Ռուսաստանը ահաբեկչություն հովանավորող երկիր է, ապա իրենք նմանատիպ հայցով ևս կդիմեն միջազգային դատարան:

Ռուսաստանը այս հայտարարութուններին և հայցերին վերաբերում է բավականին սառնասրտորեն: Մոսկվայում համոզված են, որ Կիևի մոտ ոչինչ չի ստացվի, հատկապես, որ նման նախադեպ դեռևս չի եղել:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: