ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Ղազախստանի սահմանդրություն․ ավանդույթներն իրավունքի ակունք

Օրերս Երևանում տեղի է ունեցել «2015թ.՝ Հայաստանի և Ղազախստանի Սահմանադրությունների 20-ամյա հոբելյանը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Այն անցկացվել է «Հայաստան-Ղազախստան՝ համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։

Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել Հայաստանում Ղազախստանի դեսպանատան խորհրդական Ժալգաս Ադիլբաևը, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը, արևելագետ Նաիրա Մկրտչյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը:

Արևելագետ, ԵՊՀ դասախոս Նաիրա Մկրտչյանն իր զեկուցման մեջ նշեց, որ Ղազախստանում սահմանադրականության գաղափարներն իրենց ակունքներով գնում են դարերի խորքը: Դրանց ձևավորման մեջ կարևոր դեր են խաղացել 15-18թթ. հետևյալ օրենսդրական հուշարձանները. «Կասիմ խանի լուսավոր ուղին», «Եսիմ խանի հնագույն ուղին» և «Տաուկե խանի 7 օրենքները» («Ժետի Ժարգի»): «Ժետի Ժարգի»-ն ղազախների սովորական իրավունքի օրենքների շարք է, որն ընդունվել է Ղազախական խանությունում Տաուկե խանի օրոք 17դ.: Դատավարությունը հիմնվում էր ադաթի և շարիաթի վրա:

«Ժետի Ժարգի»-ն բաղկացած էր հետևյալ բաժիններից.

1. Հողային օրենք

2. Ընտանեկան-ամուսնական օրենք

3. Ռազմական օրենք

4. Դրույթ դատական գործընթացի մասին

5. Քրեական օրենք

6. Մեղքի մասին օրենք, որը պատիժ էր սահմանում սպանության և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար

7. Այրիների մասին օրենք, որը կանոնակարգում էր այրիների ու որբերի ունեցվածքային և անձնական իրավունքները, ինչպես նաև նրանց նկատմամբ հասարակության և հանգուցյալի ազգականների պարտավորությունները:

«Ժետի Ժարգի»-ի համաձայն, քրեական պատասխանատվությունը սովորաբար տարածվում էր միայն անմիջական մեղավորի վրա, սակայն դրա հետ միասին լայնորեն տարածված էր համայնքի հավաքական պատասխանատվության սկզբունքը: Միայն ծայրահեղ դեպքում էր կիրառվում մահապատիժը՝ բռնաբարության և ուրիշի կնոջը առևանգելու դեպքում, և պատիժն իրականացնելու իրավունքը տրվում էր հայցվորին, վճիռը կատարող հատուկ մարմին չկար:

Ընդհանուր առմամբ հետազոտողները նշում են ղազախական քրեական իրավունքի մարդասիրությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 15 կմ/ժ
20 C°
 
16°  27° 
22.09.2020
15°  27° 
23.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: