ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիա. որքանո՞վ է իրատեսական ռուս-ամերիկյան համագործակցությունը

Նյու-Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանը̦ որի օրակարգային գլխավոր հարցերից մեկը սիրիական հակամարտությունն է և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Հենց այս հարցերն են գերակա տեղ զբաղեցրել ԱՄՆ-ի̦ Ռուսաստանի̦ Իրանի և այլ երկրների ղեկավարների ելույթներում:

Այս հանգամանքը̦ ինչպես նաև վերջին երկու տարվա ընթացքում ԱՄՆ և ՌԴ նախագահների առաջին հանդիպումը և սիրիական ճգնաժամի քննարկումը առիթ հանդիսացան ենթադրելու̦ որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարող են համագործակցել Սիրիայում հակամարտությունը կարգավորելու համար:

Թվում է̦ թե դրա համար համապատասխան ազդակներ կան երկու կողմերից էլ: «Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարող են համագործակցության ճանապարհներ գտնել»̦ - հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը: Նրա կարծիքով «Ռուսաստանը պետք է պայքարի ԻՊ-ի ջիհադիստների դեմ` միաժամանակ հետամուտ լինելով սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը̦ և ոչ թե միայն հարձակվի Ասադի թշնամիների վրա»̦ գրում է NDTV-ն: «Նման իրավիճակում հնարավոր է̦ որ մենք կարողանանք համագործակցության ոլորտներ գտնել»̦ - լրագրողներին ասել է Քարթերը:

Իր հերթին̦ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է̦ որ «չնայած տարաձայնություններին` ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնել են շարունակել համագործակցությունը»̦ հայտնում է Xinhua տեղեկատվական գործակալությունը: «Մենք համաձայնության չենք եկել որևէ կոնկրետ քայլերի շուրջ̦ միայն պայմանավորվել ենք շարունակել համագործակցությունը և քննարկումները արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև մեր ընդհանուր նպատակին հասնելու համար միջոցներ և ճանապարհներ գտնելու համար: Մենք բոլորս համաձայնել ենք̦ որ մեր ընդհանուր նպատակը ԻՊ-ին պարտության մատնելն է»̦ - ասել է Լավրովը` ընգծելով̦ որ միջազգային կոալիցիայի գործողությունները պետք է համակարգվեն ցամաքում կռվող ուժերի̦ հատկապես սիրիական կառավարության հետ: Այս տեսանկյունից Լավրովը կարևորել է  Պուտինի առաջարկած հակաահաբեկչական կենտրոնի օգտագործումը բոլոր ուժերի կողմից: Հիշեցնենք̦ որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ Պուտինն առաջարկեց Բաղդադում հակաահաբեկչական կենտրոն ստեղծել Ռուսաստանի̦ Սիրիայի̦ Իրանի և Իրաքի մասնակցությամբ:

Անհրաժեշտ է̦ սակայն̦ հասկանալ̦ թե որքանով է այդ համագործակցության հնարավորությունը իրատեսական: Վերադառնալով Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի ելույթներին̦ նշենք̦ որ կողմերը շարունակում են խիստ իրարամերժ դիրքորոշումներ ունենալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցում: Եթե Ռուսաստանը կարևորում է ահաբեկչության դեմ պայքարում սիրիական կառավարության ուժեղացումը̦ ապա Միացյալ Նահանգները պնդում է Ասադի հրաժարականի անհրաժեշտության վրա: Ինչպես նշել է Օբաման̦ ԱՄՆ-ը համաձայն չէ այն տրամաբանության հետ̦ որ Ասադի նման մարդիկ պետք է մնան իշխանությունում միայն այն պատճառով̦ որ «այլընտրանքն ավելի վատ է»:

Մյուս կողմից̦ Սիրիայում ռուսական ռազմական ներկայության աճը ևս սահմանափակում է այդ համագործակցության հնարավորությունը: Ավելին̦ այսօր ՌԴ Դաշնային խորհուրդը համաձայնություն է տվել Սիրիայում զինված ուժեր կիրառելու Պուտինի հարցմանը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը̦ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Նա ընդգծել է̦ որ խոսքը գնում է միայն ռազմաօդային ուժերի կիրառման մասին:

Այս և այլ հանգամանքների համադրումը ցույց է տալիս̦ որ Սիրիայում հակամարտության կարգավորման համար ռուս-ամերիկյան համագործակցության հանրավորությունը̦ համանայն դեպս այս պահին̦ այնքան էլ իրատեսական չէ: Սակայն չի բացառվում նաև̦ որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երկու երկրների միջև մեկնարկած այս երկխոսությունը գոնե որոշ հարցերում համագործակցության սկիզբ դառնա: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: