ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ում կքննարկվի Սարսանգի ջրամբարի հարցը

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովում սպասվում են Սարսանգի ջրամբարի մասին՝ հայկական կողմի համար անընդունելի զեկույցի նախապատրաստման ընթացքի մասին քննարկումները:

Ադրբեջանը վերջին տարիներին, Սարսանգի ջրամբարի հարցը հիմնականում շահարկում է երկու 2 հարթություններում: Առաջին, Ադրբեջանը նշում է, որ ջրամբարն անվտանգության առումով չի համապատասխանում առկա չափանիշներին, իսկ դրա վնասվելու դեպքում կարող է տուժել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի ադրբեջանական բնակավայրերը: Ադրբեջանը նաև խոսում է Սարսանգի ջրամբարի ջուրը օգտագործելու իր իրավունքի մասին:

Այս հարցերը Բաքուն քանիցս բարձրացրել է ԵԽԽՎ-ում և եվրոպական այլ կառույցներում՝ մասնավորապես Եվրանեսթում, սակայն վերջինների կողմից որևէ արձագանք չի գտել: Միայն 2014 թվականի ԵԽԽՎ Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը: Հայկական կողմը դեմ  է արտահայտնվել այդ նախաձեռնությանը: Ինչպես «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, զեկույցը քաղաքականացված է: «Զեկույցը միակողմանի է, օբյեկտիվ չէ: Զեկույցն արվում է Ադրբեջանի պատվերով, դրանից խավիարի հոտ է գալիս», - ասել է Բաբայանը:

Հարկ է նշել, որ Սարսանգի ջրամբարի հարցով բոսնիացի զեկուցող Մելիսա Մարկովիչը հայտարարում է, որ հայկական կողմը խոչընդոտում է զեկույցի պատրաստման աշխատանքներին: Սակայն նա, ի տարբերություն Ռոբերտ Վոլտերի, ով, ամեն դեպքում, ըստ կանոնակարգի զեկույցի պատրաստման համար Արցախ այցելելու համար դիմել էր Ստեփանակերտին,  հրաժարվում է Սարսանգի ջրամբար այցելելու համար դիմել ԼՂՀ իշխանություններին:

Ղարաբաղյան կողմը Ադրբեջանին ջուր տրամադրել պատրաստակամության մասին խոսում է դեռ 1998 թվականից: «Մենք պատրաստ են ջուր տրամադրել Ադրբեջանին՝ փոխարենը ինչ-որ այլ ապրանքներ վերցնենք», -  «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է Բաբայանը՝ ընդգծելով, որ Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման մասին անգամ խոսք լինել չի կարող: 

ԼՂՀ տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարը կառուցվել է 1970-ականներին՝ ոռոգման և էներգետիկ նպատակներով: Ջրամբարի վրա կառուցված է Սարսանգի ՀԷԿ-ը։ Ներկայում շահագործվում է 6 ՀԷԿ՝ ընդհանուր 73 Մվտ հզորությամբ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: