Սերժ Սարգսյան. Թուրքիան միշտ ուղղակի տպավորություն ստեղծել, թե, իբր, մենք երկխոսում ենք
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքայինայցի շրջանակներում, հոկտեմբերի 1-ին մասնակցել է Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը: Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Ստորև ներկայացնում են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցը և Նախագահի պատասխանը հարցին:
Ուիլիամ Բըրնզ. Շնորհակալություն, պարոն Նախագահ։ Թույլ տվեք անցնել մեկ այլ հարցի, որի մասին Դուք նշեցիք Ձեր բացման խոսքում, և դա Հայաստանի և Թուրքիայի վերաբերյալ շատ բարդ հարցն է։ Եթե ես ճիշտ եմ հիշում, հոկտեմբերի 10-ին լրանում է Ցյուրիխում համաձայնեցված արձանագրությունների 6-րդ տարին։ Ես շատ լավ հիշում եմ այդ ժամանակ ինչպես էի հիանում նրանով, որ Դուք քաղաքական ռիսկի էիք գնացել այդ արձանագրություններին հասնելու համար, և դա հեշտ բան չի եղել։ Իմ հարցն է, երբ հիմա տեսնում եք, որ Թուրքիայում լուրջ ներքին քաղաքական ցնցումներ են տեղի ունենում, արդյո՞ք հիմա տեսնում եք որևէ շանս, արձանագրությունների բանակցումից վեց տարի անց, և հաշվի առնելով այն ամբողջ հուսահատությունը, որ դրանք պատճառեցին այդ ժամանակից ի վեր, արդյո՞ք գալիք ամիսներին տեսնում եք որևէ հնարավորություն այդ արձանագրությունները իրականություն դարձնելու համար։
Նախագահ Սարգսյան. Ես, ընդհանրապես, լավատես մարդ եմ, և մեր քաղաքականությունը հիմնված է լավատեսության վրա: Բայց այդ լավատեսության հետ մենք փորձում ենք լինել նաև իրատես, իսկ իրատեսությունն ասում է այն մասին, որ տեսանելի ապագայում մենք հնարավորություն չենք տեսնում թուրքերի հետ որևէ հարաբերություն հաստատել: Պատճառը շատ պարզ է. թուրքերը չեն ցանկանում: Եվ եթե թուրքերը չեն ցանկանում, մենք ինչ էլ անենք, որևէ էական արդյունքի չենք կարող հասնել: Նորից եմ կրկնում. մենք թուրքերին ասում ենք՝ լավ, ասում եք՝ հաշտվեք, եկեք հաշտվենք: Ո՞րն է հաշտվելու ձևը: Եկեք հարաբերություններ հաստատենք, սահմանները բացվեն, եկեք շփվենք ու հետո խոսենք բոլոր այն հարցերի շուրջ, որոնք անհանգստացնում են թե՛ ձեզ, թե՛ մեզ: Եվ հենց այդ նպատակով, այո՛, մենք Ցյուրիխում ստորագրեցինք արձանագրություն, որն արդեն 6 տարի է՝ գտնվում է Թուրքիայի խորհրդարանում ու չի վավերացվում: Իհարկե, եթե ինչ-որ հրաշքով վաղը կամ մյուս օրը այդ արձանագրությունները վավերացվեն, որևէ գործընթաց կսկսվի: Բայց տեսնու՞մ եք՝ Թուրքիան ասում է՝ ոչ: Հաջորդն ենք ասում. ասում ենք՝ լավ, հիմա հաշտվենք, ինչպե՞ս հաշտվենք, ո՞րն է ձեր առաջարկած ձևը: Նրանք ասում են՝ պետք է Ադրբեջանի հետ գտնել խաղաղության բանալին: Ասում ենք՝ հասկացանք, մեզ էլ է դա խիստ անհրաժեշտ, բայց ի՞նչ կապ ունեն հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ…
Գիտե՞ք, երբ ամենադժվարին հարցերի շուրջ դիմացինիդ մոտ, բանավիճելիս կամ քննարկելիս, նկատում ես որոշակի անկեղծություն, դա հնարավորություն է տալիս առաջ գնալ: Բայց երբ քննարկումների ընթացքում քեզ հետ փորձում են խոսել ուսուցչի լեզվով, քեզ հետ փորձում են խոսել այլ քաշային կատեգորիայի լեզվով, քննարկումները շարունակելու ցանկությունը միանգամից նվազում է: Նորից եմ հայտարարում. եթե վաղը թուրքերը վավերացնեն ստորագրված արձանագրությունները, վաղվանից մենք պատրաստ ենք սկսելու հարաբերություններ Թուրքիայի հետ: Բայց դա չի նշանակում, որ իմ ասածը հավերժ ուժի մեջ է: Կարող է՝ մեկ տարի, կես տարի հետո դրա անհրաժեշտությունը մենք այլևս չզգանք: Ի վերջո, ցանկացած քայլ, որը ձեռնարկվում էր, ձեռնարկվում էր՝ ելնելով առաջին հերթին սեփական ժողովրդի, սեփական պետության, սեփական տնտեսության շահերից ելնելով: Իհարկե, ես չեմ ասում՝ միայն այդ շահերը պետք է հաշվի առնել: Պետք է հաշվի առնել նաև շրջապատի շահերը, որպեսզի շրջապատն էլ քո շահերը հաշվի առնի, բայց կոնկրետ պարագայում չգիտեմ, թե թուրքերի հետ ինչպես կարելի է խոսել, ինչպես կարելի է, ինչպես իրենք են ասում՝ հաշտվել: Իրենց հետաքրքրում է տպավորությունը: Տպավորություն ստեղծել, թե, իբր, մենք երկխոսում ենք: Սա միշտ եղել է նրանց քաղաքականության անկյունաքարերից մեկը, այդպես էլ մնացել է, ցավոք սրտի:
այլ նյութեր այս թեմայով
- Միացյալ Նահանգները ոգևորված է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին քննարկումներով. դեսպան Հանդիպումներ եղել են առաջնորդների մակարդակով, ինչպես նաև բանագնացների, որոնք խոսում են հարաբերությունների նորմալացման...
- Գրեթե ավարտել ենք Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը. Ռուբինյան. «Ազատություն» Գիտեք, որ կա հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը եւ դիվանագիտական...
- Թուրքիան հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ որեւէ նախապայման չի առաջ քաշել․ Միրզոյան Երկու կողմերն էլ, ըստ նրա, բազմիցս հայտարարել են որևէ նախապայմանների բացակայության մասին։ «Մեր նպատակը հարաբերությունների...
- Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների...
- Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
23.12.2024
0° 0°
24.12.2024
Հարցում