ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը. «Ազադլըգ»

 «Միջազգային հանրությունը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը» հոդվածում  ադրբեջանական «Ազադլըգ» թերթը գրում է, որ հասել է Ադրբեջանի իշխանության «քաղաքական թմրամոլության» ցավալի ավարտի ժամանակաշրջանը: Դա են վկայում երկար տարիներ Ադրբեջանի իշխանության հետ բանակցությունների, փոխզիջումներ գտնելու, մեղմ անցման համար ճանապարհներ առաջարկելու մինչև այժմ  ապարդյուն լինելու հետ կապված միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերջին հայտարարություններն ու գործողությունները: 

Թերթը գրում է, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի դիրքորոշումը մեկ անգամ ևս հաստատեց, որ Ադրբեջանի ներկայիս իշխանության մասին անլուրջ կարծիք է ձևավորվել, նրանց որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական պարտավորությունների նկատմամբ հավատը կորել է, և որևէ զիջման կարիք այլևս չկա: 

«Այո, ոչ ոք հույս չի տածում այս իշխանության առողջացման նկատմամբ: Ընդհանրապես, բոլոր վատ արարքների վերջը վատ է լինում: Ինչքան էլ միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրներն աշխատեցին ադրբեջանական իշխանությանը հետ պահել այդ վատ արարքներից, հնարավոր չեղավ: Ինչ սպասում է թմրամոլին, նույն ճակատագիրը սպասում է նաև «քաղաքական թմրամոլին»: Ավտորիտարիզմն իշխանությունների «ասեղն» է: Վաղ, թե ուշ նա տալիս է իր «օգուտը»», -գրել է «Ազադլըգ»-ը` հավելելով, որ «Ադրբեջանի իշխանությունն այլևս զգում է իր վերջի մոտենալը»: 

Թերթն իր այդ համոզմունքը հիմնավորել է երկու օր առաջ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի արած այն հայտարարությամբ, որ ԵԽ-ն դադարեցնում է  Ադրբեջանի հետ ստեղծված մարդու իրավունքների գծով աշխատանքային խմբում իր մասնակցությունը, ինչի մասին հայտնել է ԵԽ Նախարարների խորհրդին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: