ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում հարձակման է ենթարկվել Պոլսո հայոց պատրիարքարանը

Պոլսո հայոց պատրիարքարանի շենքի վրա հարձակում է իրականացվել։ «Ակօս»-ի փոխանցմամբ`  մոտ 20 հոգուց բաղկացած խումբը քարեր է նետել պատրիարքարանի շենքի ուղղությամբ։

Հարձակման պատճառն ու մեղավորները դեռ հայտնի չեն: Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ հարձակումը պատրիարքարանի՞ն, թե՞ դրա մոտ գտնվող անցակետին է ուղղված եղել։

Ընթանում է քննություն: Միաժամանակ նշենք, որ Թուրքիայում ներքաղաքական լարվածության ֆոնին Անկարա է պատրաստվում մեկնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ինչպես հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆն Զայբերտը՝ Մերկելը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպման օրակարգում կլինեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի, ինչպես նաև Սիրիայում իրադրության և փախստականների ճգնաժամի հարցը: Ավելի վաղ Մերկելը հանդես էր եկել Անկարայի ահաբեկչությունը քննադատող հայտարարությամբ: Նա կատարվածն անվանել էր «ժողովրդավարության և խաղաղության դեմ իրականացված վախկոտ քայլ»: Հատկանշական է նաև, որ օրեր առաջ նա կրկին դեմ էր հանդես եկել Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: