ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կուսումնասիրի թուրքական ուղղաթիռների կողմից ՀՀ օդային սահմանի խախտումը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 61-րդ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հարցրել է հոկտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ներխուժած թուրքական ռազմական ինքնաթիռների մասին, ինչին ի պատասխան վերջինս ասել է, որ դրա մասին տեղյակ չէ:

«Ստոլտենբերգն ասել էր, թե տեղյակ չէ: Ես նույնիսկ նկատեցի զարմանք նրա դեմքին: Խնդրեց նաև, որ այս մասին ես իրեն նամակ ուղարկեմ, որը խոստացավ ուսումնասիրել ու պատասխանել», - ասել է Պողոսյանը՝ մանրամասնելով, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին հարցը տվել է ոտքի վրա՝ միջանցքում, քանի որ այնպես է ստացվել, որ զեկույցների, բանաձևերի ձևաչափով քննարկումներին հարցը չէր կարող բարձրացվել, իսկ լիագումար նիստին պատվիրակության անդամներից միայն մեկին էր հնարավորություն տրվել հարց տալու, և պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բարձրացրել էր Սիրիային վերաբերող հարցեր:

Պողոսյանը նշել է, որ հարցը հնչեցրել է հենց այն համատեքստում, որում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը բարձրացրել էր ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի տարածքը խախտելու հարցը` նշելով, թե  ՆԱՏՕ-ն պատրաստ է ամեն գնով պաշտպանել իր ցանկացած անդամի տարածքը, նաև` օդային:

Պողոսյանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարից պարզաբանում կլինի, առավել ևս, որ նոյեմբերի սկզբին կազմակերպվելու է ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: