ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան կրկին մեծացնում է ռազմական բյուջեն

Ուկրաինայի պաշտպանությունը իսկապես համազգային բնույթ է ստացել: Այս մասին  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Զապորոժյեի Խորտիցա կղզում  հոտկեմբերի 14-ին՝  Ուկրաինայի պաշտպանի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ: Նա խոսել է վերջին տարիներին ուկրաինական բանակի ձեռքբերումների և առաջիկան ծրագրերի մասին: Այսպես, Ուկրաինայի արևելքում հակամարտության սկսվելուց հետո ուկրաինական զինված ուժերը հասել են 250 հազարին: «Հավաքագրման վեց փուլերի ընթացքում զորակոչվել է 210 հազար մարդ: Ավելի քան 89 հազար զինվորականեր անմիջական մասնակցություն ունեն ռազմական գործողություններին», - նշել է Պորոշենկոն: Նա նաև հայտարարել է, որ 2016 թվականի բյուջեյով նախատեսված է զինվորականների, այդ թվում՝ պայմանագրայինների աշխատավարձի բարձրացում:

Նշենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերին Պորոշենկոն հայտարարել էր, որ երկրի ռազմական բյուջեն 2016 թվականին կկազմի երկրի Համախառն ներքին արդյունքի մոտ 5 տոկոսը: «Հաջորդ տարում մենք կավելացնենք ռազմական բյուջեն արտաքին սպառնալիքներին ավելի արդյունավետ հակազդելու համար», - նշել էր Պորոշենկոն: Մասնավորապես նախատեսվում է, որ գալիք տարվա ռազմական բյուջեում կավելանան պաշտպանական արդյունաբերության և զիված ուժերի ծախսերը:

Ուկրաիանայի արևելքում հակամարտության սկզբից Ուկրաինայի ռազմական բյուջեն տարեցտարի ավելանում է՝ չնայած տնտեսական ճգնաժամին: Այսպես, 2014 թվականին Ուկրաինան մեծացրել է իր ռազմական բյուջեն 23 տոկոսով՝ մոտ 4 մլրդ դոլար: 2015 թվականին երկրի ռազմական բյուջեն կազմել է 45 մլրդ գրիվնա, ինչը ռեկորդային է անկախության ողջ ժամանակահատվածի համար: Ընդ որում, 2015 թվականին հուլիսին Գերագույն Ռադան վավերացրեց 2015 թվականի պետական բյուջեում փոփոխություներ կատարելու մասին օրենքը՝ ուժային գործողությունների ծախսերի համար նախատեսված գումարն ավելացնելով մոտ 5,3 մլրդ գրիվնայով:

Ինչպես նշեցինք, ուկրաինական իշխանությունները ռազմական ոլորտում նման ծախսեր կատարում են այն դեպքում, երբ երկիրը գտնվում է դեֆոլտի եզրին: Տարվա սկզբին Կիևին հաջողվեց խուսափել դրանից Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ուկրաինային ֆինանսական օգնության ընդլայնման շնորհիվ: ԱՄՀ այդ ծրագրով նախատեսվում է Ուկրաինային առաջիկա 4 տարիների ընթացում 17,5 մլրդ դոլար վարկ տրամադրել, որի մեծ մասը կհատկացվի ծրագրի նախնական փուլում: ԱՄՀ տրամադրած վարկը, սակայն, Կիևը կարող է ծախսել բացառապես բյուջեի վերակազմակերպման համար: Փաստորեն, Կիևն այդ գումարը չի կարող օգտագործել պաշտպանության, սոցիալական կամ պետական գանձարանից ազգային արժույթով վճարվող այլ ծախսերի համար: Այն պետք է օգտագործվի միայն արտաքին պարտքը մարելու համար: Այսպիսով ԱՄՀ վարկավորումը չի նպաստում երկրի տնտեսության վերականգման, և հետևաբար Ուկրաինան կարողացել է միայն ժամանակավորապես խուսափել դեֆոլտից:

Հարկ է նշել, որ չնայած ԱՄՀ դրամադրած վարկավորումը չի ծախսվում քաղաքացիների սոցիալական ապահովության համար, սակայն հենց քաղաքացիներն են հետագայում մարելու ԱՄՀ վարկավորումը: Նշենք նաև, որ ուկրաինացիները նաև հատուկ հարկ են վճարում՝ երկրի ռազմական ծախսերի համար: Այդ հարկը կազմում է ուկրաինացիների եկամուտների 1.5 տոկոսը: Միայն այս տարվա սկզբից հավաքվել է ավելի քան 6,5 մլրդ գրիվնա: Այս ամենը կարող է լուրջ սոցիալական դժգոհության և հակակառավարական տրամադրութունների տարածման պատճառ դառնալ՝ ևս մեկ անգամ ապակայունացնելով երկրի ներքաղաքական իրավիճակը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: