ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցի ևս մեկ դիվանագետ ապաստան է խնդրել արտասահմանում

Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովի դեմ քրեական գործի հետ կապված` շարունակվում է Ադրբեջանի ԱԳՆ այն աշխատակիցների հարցաքննությունը, ովքեր աշխատել են վերջինիս հետ:

Այս մասին հայտնում է «Թուրան»-ը` հղում կատարելով տեղեկացված աղբյուրին: 

Նրա պնդմամբ` արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցներին կանչում են Բաքու և պահանջում ստորագրել Մամեդովի դեմ արդեն պատրաստված ցուցմունքների տակ: Հակառակ դեպքում, նրանց սպառնում են պատասխանատվության ենթարկել: 

Նման դիվանգետներից մեկն էլ Սեյմուր Իսմայիլովն է, ով աշխատում էր Ստրասբուրգում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունում, երբ այն ղեկավարում էր Մամեդովը: 

Այն բանից հետո, երբ Արիֆ Մամեդովը Բաքվում 15 մարդու կյանք խլած հրդեհի համար մայիսին Facebook-ում քննադատեց մեղավոր չինովնիկներին, անմիջապես հայտնվել է իշխանությունների թիրախում, և Իսմայիլովին սկսել են  համառորեն կանչել Բաքու: 

Այդ ժամանակ Իսմայիլովն արդեն աշխատում էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատանը: Պաշտոնական հրավեր ուղարկելու պահանջից հետո նրա վրա ճնշում և սպառնալիքներ են գործադրել: Դրանից հետո Սեյմուր Իսմայլիովը հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան և ապաստան է խնդրել Ֆրանսիայում: 

Հետո, դատախազության դիմումի համաձայն, ԱԳՆ-ն Իսմայլիովին ժամանակից շուտ հետ է կանչել ծառայողական գործուղումից: 

 Դա արդեն հինգերորդ ադրբեջանցի դիվանագետն է, ով հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան: Նրանց բոլորին միավորում է այն, որ նրանք «լայք» են դրել Արիֆ Մամեդովի՝ չինովնիկներին քննադատած նշանավոր հոդվածի տակ: 

Իսլամական համագործակցության կազմակերպությունում և Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովն զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր այն բանի համար, որ հրապարակորեն քննադատել էր իշխանություններին մարդու իրավունքները երկրում խախտելու համար: Իսկ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան արդեն նախկին երրորդ քարտուղար Անար Հասանովն աշխատանքից հեռացվել էր դեսպան Ռովշան Ջամշիդովին և ԱԳՆ-ի ղեկավարությանն ընդհանրապես կոռուպցիայի մեջ մեղադրելու համար: 

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արիֆ Մամեդովի և Անար Հասանովի  նկատմամբ անմիջապես շինծու քրեական գործեր է հարուցել` մեղադրելով ապօրինի գործողությունների մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: