Սահմանադրական բարեփոխումները եվրոպական չափանիշների տեղայնացման միտում ունեն
Սահմանադրական փոփոխությունների մասին «Ասպարեզը» զրուցել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
-Ձեր կարծիքով կա արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների կարիք: Կարո՞ղ են սահմանադրական փոփոխությունները նպաստել պետության ավելի արդյունավետ կառավարմանը:
-Ցանկացած գործընթաց, որ ուղված է երկրի ժողովրդավարացմանն ու արդյունավետ կառավարման ապահովմանը, ինքնին կարևոր ու անհրաժեշտ է։ Եթե սահմանադրական փոփոխությունները թե՛ իրենց բովանդակությամբ, թե՛ գործընթացի թափանցիկությամբ ու ընթացքով նպաստ բերեն Հայաստանի ժողովրդավարության առաջխաղացմանը, քաղաքական մշակույթի զարգացմանն ու կառավարման համակարգի բարեփոխմանն, ուրեմն դրանք կծառայեն իրենց նպատակին և արդյունավետ կլինեն։ Բացի այդ, Հայաստանն այս 10 տարիներին մի շարք ոլորտներում առաջընթաց է արձանագրել, իրականացվել են բարեփոխումներ, կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք ինքնին թելադրում են նաև իրավական հիմքերի բարեփոխման անհրաժեշտությունը։ Նոր Սահմանադրությունը կարող է դառնալ այն հիմքը, որը կսահմանի ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից ավելի հավակնոտ և առաջատար խաղի կանոններ և կխթանի քաղաքական համակարգի և կառավարման համակարգի նոր բարեփոխումներ ու արդյունավետության բարձրացում։
-Եվրաինտեգրման համատեքստում ի՞նչ նշանակություն կարող են ունենալ այս սահմանադրական փոփոխությունները և արդյո՞ք դրական ազդեցություն կունենան։
-Մինչև այս պահը սահմանադրական բարեփոխումների գործընթացը ժողովրդավարացման և եվրոպական արժեքների տեսակետից բավական արդյունավետ է եղել։ Ապահովվել է գործընթացի թափանցիկությունը, հասարակության տարբեր շերտերին և աղաքական ուժերին հնարավորություն է տրվել հանդես գալ առաջարկներով, փոփոխություններ մտցնել նախագծում, անցկացվել են մի շարք լսումներ, նախագծի մշակման փուլում որպես օրինակներ դիտարկվել են եվրոպական երկրների սահմանադրությունները։ Բացի այդ, Սահմանադրության նախագիծն ու դրա մշակման գործընթացը բարձր գնահատականի են արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչը վկայում է այն մասին, որ այն համապատասխանում է եվրոպական չափանիշներին։Եթե գործընթացը մինչև վերջ ընթանա այդ հունով և անցկացվի արդար ու թափանցիկ հանրաքվե, դրա արդյունքները լեգիտիմ կարգով կամրագրեն ժողովրդի ընտրությունը և գործընթացը ժողովրդավարացման տեսակետից մեծ դեր կխաղա երկրի քաղաքական կյանքում։
Բացի այդ, նախագծում զգալիորեն ընդլայնվել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող բաժինը, առաջարկվում է կառավարման համակարգի փոփոխություն՝ խորհրդարանականի։ Սա եվրոպական, ի դեպ, արևմտաեվրոպական չափանիշների տեղայնացման միտում է, ինչը չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ եվրաինտեգրման և ժողովրդավարացման համատեքստում։
Նոր Սահմանադրության հիմնական խնդիրն է հստակեցնել իշխանության ճյուղերի լիազորություններն ու պատասխանատվությունը, ինչն անհրաժեշտ է արդյունավետ կառավարման տեսակետից։ Եթե նոր Սահմանադրությունը խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը զուգահեռ ապահովի այդ հստակ «դերերի բաշխումը», ապա այն կհաջողի, հակառակ դեպքում` մենք ականատես կլինենք նրան, ինչ կատարվում է Վրաստանում, որտեղ նախագահի ու վարչապետի լիազորությունների հատումները ժամանակ առ ժամանակ լարվածության պատճառ են դառնում։ Խորհրդարանական կառավարման համակարգի անցումն ու համապատասխանաբար ընտրակարգի բարեփոխումը, իրենց հետ կբերեն նաևքաղաքական դաշտի առողջացում, քայլ առաջ կլինեն դրանց կայացման տեսակետից։Ի վերջո, եվրոպական մի շարք առաջատար երկրներ անցել են խորհրդարանական կառավարման համակարգին և դա քաղաքագիտության մեջ համարվում է ժողովրդավարության տեսակետից ամենաարդյունավետ համակարգը։
Գործընթացի թափանցիկ և արդյունավետ իրականացման դեպքում այն կարող է բավական մեծ դրական արդյունք ունենալ և խթանել նոր բարեփոխումներն ու առաջընթացը։
Հարցազրույցը՝ Տ. Ղազարյանի
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում մարդիկ ընտրատեղամաս են գալիս նաև ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն (ԲԱՑԱՌԻԿ) Մարդիկ գալիս են տեղամասեր բացի կամարտահայտվելուց նաև ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն և...
- Այստեղ մենք տեսանք ժողովրդավարական երկիր. Արցախի հանրաքվեի միջազգային դիտորդներ Հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ մարդիկ այս երկրում ազատ են իրենց ընտրության մեջ, ինչը չենք...
- ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումներին կողմ է արտահայտվել քվեարկողների 87,6 տոկոսը ԼՂՀ հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ...
- ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը կազմել է 76.44 տոկոս 20:00-ի դրությամբ հանրապետությունում 103 766 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 79 314 քաղաքացի
- Արցախի հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի Այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվող հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ