ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օդային հարվածներ են հասցվել Եմենում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցի շենքին

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտնել է Եմենի հյուսիս-արևմուտքում շիա-ապստամբերի վերահսկողության տակ գտնվող Սաադա քաղաքում անցած գիշեր հիվանդանոցի շենքին ուղղված մի քանի օդային հարվածների մասին, հաղորդում է РИА Новости-ն։

«Անցած գիշեր մի քանի օդային հարված է հասցվել Եմենի Սաադայում մեր հաստատության վրա, հաստատության ներսում եղել են աշխատակիցներ և հիվանդներ»,- ասված է Twitter-ում կազմակերպության պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրությունում։

«Սաբա» պետական լրատվական գործակալությունը, որը հիմա տնօրինում են հութիները, հիվանդանոցի տնօրեն Ալի Մուղլիին հղումով, հաղորդում է մի քանի վիրավորների մասին: «Ավիահարվածների արդյունքում կործանվել է հիվանդանոցը, ոչնչացվել է նրանում գտնվող բժշկական տեխնիկան և դեղամիջոցները, մի քանի մարդ ստացել է միջին ծանրության վնասվածքներ», - ասել է Մուղլին:

Գործակալության փոխանցմամբ՝ ավիահարվածի արդյունքում տուժել են նաև հարակից տները և դպրոցը:

The New York Times-ի հետ զրույցում կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ արաբական կոալիցիայի կողմից Եմենում ռազմական գործողություններ ծավալելու 7 ամսվա ընթացքում օդային հարվածների են ենթարկվել առողջապահական մի շարք օբյեկտներ, սակայն առաջին անգամ է, որ թիրախ է դարձել «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության ենթակայության տակ գտնվող օբյեկտ:
Կազմակերպությունում նշում են, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որը սակայն մինչ այժմ չի մեկնաբանել միջադեպը:

Նշենք, որ Եմենում արաբական կոալիցիան արդեն մի քան ռազմական սխալներ է թույլ տվել: Ավելի վաղ կոալիցիան սխալմամբ գնդակոծման էր հարսանիքներ,  դաշնակիցների ռազմական ճամբարը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հիվանդանոցը կրակահերթերի էր ենթարկվել Աֆղանստանի Կունդուզ քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ այդ միջադեպի արդյունքում սպանվել էր 30 մարդ, այդ թվում է բարեգործական կազմակերպության 12 աշխատակից: ԱՄՆ-ը հայտարարել էր, որ հիվանդանոցի վրա հարձակումը եղել է սխալմունք:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: