ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին հրաժարվել է մասնակցել նաև «Մուսավաթը»

Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կառավարող խորհուրդն այսօր որոշում է կայացրել կասեցնել մասնակցությունը նոյեմբերի 1-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Արիֆ Գաջիլին: 

Ավելի վաղ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը հայտարարել էր կուսակցության թեկնածուների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին: Ադրբեջանի իշխանություններն ամբողջովին վերահսկում են ընտրական բոլոր հանձնաժողովների գործունեությունը, և ժողովրդավարական ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող, երեկ «Մուսավաթի» հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Գաջիլին՝ նշելով, որ իշխանությունների կողմից ճնշում գործադրելու բազմակի դեպքեր են գրանցել ինչպես կուսակցության ակտիվիստների, այնպես էլ ընտրողների նկատմամբ:

«Մուսավաթի» առաջնորդն առաջարկել էր իշխանություններին հետաձգել ընտրությունները 4 ամոսվ և քվեարկության համար ժողովրդավարական պայմաններ ապահովել: «Մուսավաթը» պահանջել էր ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հավասար պայմաններ ապահովել քաղաքական բոլոր ուժերի և թեկնածուների համար: Կուսակցությունը պահանջել էր պատժել նաև պետական մարմինների այն աշխատակիցներին, ովքեր ընդդիմադիր գործիչների թեկնածության առաջադրման ստորագրահավաքի ընթացքում խոչընդոտներ էին հարուցել:

Նշենք, որ «Մուսավաթին» հաջողվել էր գրանցել կուսակցության 25 թեկնածուի:  Դիմելով վերջիններիս՝ Գաջիլին հույս է հայտնել, որ նրանք ճիշտ կգնահատեն ընտրություններին չմասնակցելու՝ կուսակցության որոշումը և կհրաժարվեն թեկնածությունից:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու մասին հայտարարել էր նաև ընդդիմադիր NIDA շարժումը:  Համապատասխան հաղորդագրության մեջ նշվում էր, որ շարժման մասնակիցները չեն հավատում «ազատ և արդար ընտրությունների անցկացմանը» ու համոզված են, որ «ընտրությունները հերթական անգամ կեղծվելու են, և ռեժիմը ձևավորելու է իրեն ծառայող խորհրդարան»: Ավելի վաղ շարժման ներկայացուցիչները հայտարարել էին, որ ԿԸՀ-ն անարդարացի կերպով հրաժարվում է գրանցել իրենց թեկնածուներին` ութ ներկայացուցչից հաջողվել էր գրանցել միայն երկուսին: 

Դեռևս սեպտեմբերին խորհրդարանական ընտրություններին մասնակցությունից հրաժարվել էր նաև «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը»:  

Կառավարող «Ենի Ազերբայջանն» ընտրություններին կներկայանա 118 թեկնածուով: Նշենք նաև, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով՝ միամանդատ ընտրատարածքներում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: