ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը հրաժարվել է ընդունել Հաագայի արբիտրաժի վճիռները վիճելի կղզիների վերաբերյալ

Չինաստանը հրաժարվել է մասնակցել Հաագայում Միջազգային արբիտրաժային դատարանի՝ Հարավ-չինական ծովում վիճելի կղզիների տարածքային պատկանելության վերաբերյալ վարույթին: Պեկինը չի ընդունում այդ հարցով ցանկացած դատավճիռ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Լյու Չժենմինը, հայտնում է Интерфакс-ը:

Չինաստանի դեմ հայց են ներկայացրել Ֆիլիպինները: Պեկինը բազմիցս հայտարարել է, որ վիճելի տարածքները պատմականորեն Չինաստանի տարածքն են, և նա դրանց նկատմամբ անվիճելի իշխանություն ունի:

Հարավ-Չինական ծովում Սպրատլի արշիպելագի կղզիների նկատմամբ իրենց իրավունքների մասին հայտարարում են Վիետնամը, Չինաստանը, Թայվանը, Մալայզիան, Ֆիլիպինները, Բրունեյը: Կղզիներում հայտնաբերվել են նավթի և գազի խոշոր պաշարներ, և ներկա են նշված երկրների զինծառայողները:

Անցած տարի Չինաստանն արշիպելագի մի քանի խութերից կղզիներ է ստեղծել՝ ռազմական ենթակառուցվածքի տեղակայման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    22°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: