ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում կքննարկվի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային գործակցությանը 57 երկրում, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ կանցկացնի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

«Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» խորագրով քննարկումը ծավալվելու է այն հարցի շուրջ, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունն օգտագործում իր իրավական համակարգը կառավարության քննադատներին հետապնդելու ու ձերբակալելու համար, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

Նաև նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների արդյուքնների շուրջ նախնական վերլուծություն է արվելու, նշվելու են, թե ինչ ազդեցություն կունենան դրանք երկրի ապագայի համար:

Քննարկմանը մասնակցելու է նաև Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Սենատում անցկացվել են լսումներ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

«Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի հասարակությունը ենթարկվեց աննախադեպ ճնշումների և ոչնչացման։ Տասնյակ լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, քաղաքական և կրոնական գործիչներ հայտնվեցին ճաղերի ետևում։ Նրանցից շատերը ենթարկվել են խոշտանգումների, և այդ ամենը նրանց առողջական վատ վիճակի դեպքում, ինչպես, օրինակ, Լեյլա և Արիֆ Յունուսների դեպքում։ Ճնշումների և վտարումների ենթարկվեցին նաև ամերիկյան հասարակական կազմակերպությունները, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչներն ու աշխատակիցները, որոնք հետապնդումների ենթարկվեցին, ձերբակալվեցին, ինչպես Խադիջա Իսմայիլովան», - ասվում էր միջոցառման մամուլի հաղորդագրությունում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: