ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի կուսակցության հաղթանակն անսպասելի չէր

Ադրբեջանում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներին։

Ադրբեջանում խորհրդարանական ընտրութունները անցնում են համամասնական ընտրակարգով: Հաղորդվում է, որ «Ենի Ադրբեջանի» ներկայացուցիչները հաղթել են 125 ընտրատարածքներից 71-ում: Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, ով նախկինում արդեն երկու անգամ Միլի Մեջլիսի մանդատ է ստացել՝ 2005 և 2010 թվականներին, կաշխատի նաև հինգերորդ գումարման խորհրդարանում: Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը՝ ԿԸՀ հղումով, 43 ընտրատարածքներում հաղթել են անկախ թեկնածուներ:

Ընտրութունների մասնակցած մյուս 14 կուսակցություններից խորհրդարանում ներկայացված կլինեն նաև Ադրբեջանի միացյալ ազգային ճակատ կուսակցությունը, Ազգային վերածննդի շարժում կուսակցությունը, Մեծ արարչագործության կուսակցությունը, Ժողովդրավարական բարեփոխումների կուսակցությունը, «Անա Վեթեն» կուսակցությունը, Միասնության կուսակցությունը, Քաղաքական միասնության կուսակցությունը, Ադրբեջանի սոցիալական բարեկեցության կուսակցությունը,  Ժողովրդավարական լուսավորչության կուսակցությունը: Վերջիններս խորհրդարանում ներկայացված կլինեն մեկական պատգամավորով: Քաղաքական հանդուրժողականության կուսակցությունը Միլի Մեջլիսում կունենա 2 մանդատ:

Նշենք, որ Ալիևի կուսակցության հաղթանակը բնավ անսպասելի չէր՝ երկրում տիրող բռնաճնշումների և հիմնական ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրությունները բոյկոտելու ֆոնին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ընտրություններն անցել են երկրի ընտրական օրենսդրությանը համապատասխան, իսկ մասնակցությունն ընտրություններին կազմել է 55,7 տոկոսը, ինչը նախորդ խորհրդարանական ընտրությունների ցուցանիշներից բարձր է:

Հատկանշական է, որ 2003 թվականին իր պաշտոնը հորից ժառանգած Իլհամ Ալիևի իշխանության շրջանում Ադրբեջանի ոչ մի ընտրություն միջազգային դիտորդների կողմից չի ճանաչվել ազատ և արդար:

Այնուամենայնիվ, բազմաթիվ փորձագետներ կանխատեսել էին, որ այս ընտրություններն անցնելու են հանգիստ և առանց լուրջ ինտրիգների, քանի որ Ադրբեջանում օրենսդիր իշխանությունն այդքան էլ ազդեցիկ չէ, իսկ առաջատար ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցում ընտրություններին:

Նշենք, որ այս ընտրությունների ընթացքին հետևել են 40 միջազգային կազմակերպություն և 50 երկիր ներկայացնող 503 դիտորդ: Նրանցից շատերն արդեն նշել են, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված և անցել են հանգիստ պայմաններում ընտրողների ակտիվ մասնակցությամբ:

Այսպես, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններն անցել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: ԱՊՀ դիտորդական առաքելությունն ընտրությունները գնահատել է որպես թափանցիկ և ժողովրդավարական:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդությունից հրաժարվել է ԵԱՀԿ անդամ երկրներում ընտրությունների դիտորդությամբ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն, որի կարծիքն ընտրությունների վերաբերյալ համարվում է ամենահեղինակավորը: Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից դիտորդական առաքելություն ուղարկելուց հրաժարվելու պատճառը իր խմբի աշխատանքները իշխանության կողմից սահմանափակելն էր: Ընտություններին չի հետևել նաև ԱՄՆ-ի դեսպանատան դիտորդական առաքելությունը: Սովորաբար վերջիններս էլ հանդես էին գալիս ադրբեջանական ընտրությունների քննադատությամբ:

Ավելացնենք, որ ընտրությունների արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն 20 օր անց:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: